431.08
4.38
402.99
+2
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ պաշտպանության նախարարը Բելառուսում պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի ՀԱՊԿ համատեղ համալիր զորավարժությունների երկրորդ փուլին

17:17
17 Սեպտեմբերի 2009

Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Լ.Մալցևի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` պատվավոր հյուրի կարգավիճակով,  սեպտեմբերի 29-ին կմասնակցի ՀԱՊԿ համատեղ համալիր զորավարժության ակտիվ փուլին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը:

Հաղորդագրության համաձայն՝ նախարարին կուղեկցեն ՀՀ ՊՆ ՊՔ վարչության պետ, գնդապետ Դավիթ Տոնոյանը և ՀՀ պաշտպանության նախարարի օգնական, կապիտան Ա.Առաքելյանը:

Զորավարժությունների երկրորդ փուլը կանցկացվի Բելառուսի Հանրապետությունում` Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ ռազմավարական «Զապադ-2009» զորավարժության տեսքով, ս.թ. սեպտեմբերի 26-ից 29-ը` «Հավաքական անվտանգության Արևելա-Եվրոպական տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ռազմական ստորաբաժանումների կիրառման կազմակերպում» թեմայով:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը չի պլանավորում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժության երկրորդ փուլին, սակայն 4 հոգուց բաղկացած ՀՀ ԶՈՒ օպերատիվ խումբը` ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետ, գնդապետ Գ.Տավարածյանի գլխավորությամբ կմասնակցի նշված զորավարժությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

2009թ. ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված է առաջին համատեղ համալիր զորավարժության անցկացում` անդամ պետությունների օպերատիվ խմբերի, ՀԱՊԿ քարտուղարության, միացյալ շտաբի, զինվորական ստորաբաժանումների և օպերատիվ արձագանքման օպերատիվ ուժերի (ՕԱՀՈՒ) հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ, որը կիրականացվի երեք փուլով:

Առաջին փուլը անցկացվել է Մոսկվայում ՀԱՊԿ միացյալ շտաբի բազայի վրա` օգոստոսի 25-28-ը, որտեղ ՀՀ ՊՆ-ից մասնակցել է 5 հոգուց բաղկացաց օպերատիվ խումբը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանությունից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից` գեներալ-լեյտենանտ Մ.Սարգսյանի գլխավորությամբ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը