Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում վերանայեց երկրի Ոստիկանության աշխատակիցների պրոֆեսիոնալ և ֆիզիկական պատրաստության, առողջական վիճակին վերաբերող պահանջների ցուցակը։
Ինչպես հայտնեց Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը, ընդունված որոշման նպատակը ոստիկանության աշխատակիցների ֆիզիկական պատրաստության մակարդակի բարձրացումն է, պատշաճ բարոյակամային որակների ձևավորումը, իրավապահ համակարգի աշխատակիցների հմտությունների բարելավումը։
Նոր անվանացանկին համապատասխան՝ կատարվում է Հայաստանի ոստիկանության աշխատակիցների բաժանումը յոթ տարբեր խմբերի՝ ըստ տարիքի և սեռի։
Համաձայն խմբերից յուրաքանչյուրում ընդգրկվելուն՝ սահմանվում են բժշկական ստուգումների անցկացման տարբեր սկզբունքներ և կատարվում է ֆիզիկական պատրաստության նորմատիվների տարբերակում։ -0-