Հայաստանի հարավում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղման սպառնալիք է առաջացել
17.09.2009,
13:51
Հայաստանի հարավում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղման սպառնալիք է առաջացել
ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքի թաղամասերից մեկում հեղեղման սպառնալիք է առաջացել, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Կապանի թաղամասերից մեկում հորդառատ անձրևների հետևանքով ակտիվացել են սելավատարին հարակից հողային զանգվածների փլվածքներ:
Դեպքի վայր մեկնած Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը պարզել է, որ սելավատարի հնարավոր խցանումը կարող է հանգեցնել ջրի մեծ կուտակումների` վտանգ հանդիսանալով «Մուշեղ Հարությունյան» թաղամասի բնակելի տների համար:
Այս մասին տեղեկացվել է Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը և Կապանի քաղաքապետարանը:-0-