Իտալացի հայտնի օպերային երգչուհին ելույթ կունենա Երևանում՝ «Բաց երաժշտություն» փառատոնի շրջանակներում
17.09.2009,
13:30
Իտալացի հայտնի օպերային երգչուհին ելույթ կունենա Երևանում՝ «Բաց երաժշտություն» փառատոնի շրջանակներում
Իտալացի հայտնի օպերային երգչուհի Աննա Մարիա Կյուրին (մեցցո սոպրանո) հինգշաբթի ելույթ կունենա Երևանում՝ «Բաց երաժշտություն» փառատոնի շրջանակներում:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին միջոցառման կազմակերպիչները, Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյան) մասնակցությամբ համերգը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 21:00-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում:
«Երեկոյի ընթացքում կհնչեն համաշխարհային դասական երաժշտության լավագույն ստեղծագործությունները», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-