450.73
4.31
429.14
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հակերների գրոհների հետ կապված իրավիճակը կարող է ինտերնետ-ահաբեկչության հանգեցնել. Կասպերսկի

17:51
16 Սեպտեմբերի 2009

Հակերային գրոհների հարցում դեպքերի զարգացումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, որը կարելի է ինտերնետ-ահաբեկչություն անվանել, ասաց «Կասպերսկու լաբորատորիաների» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին:  

«Որքան ավելի ուշ դա տեղի ունենա, այնքան ավելի լավ»,- ասաց նա չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ Երևանում:

Անդրադառնալով հակերների գրոհների մասին թեմային, որոնց վերջերս ենթարկվել էին ՀՀ որոշ պետական կառույցների կայքեր՝ նա այդ իրավիճակը շատ վտանգավոր համարեց:

«Նման գրոհները շատ ավելի զանգվածային են դառնում, և, դժբախըաբար, Ինտերնետն այնպես է ստեղծված, որ հնարավոր է մի սցենար, երբ կարող է խնդիր առաջանալ ոչ միայն որոշ հայկական կայքերում, այլև բոլորում»,- ասաց նա:  

Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին՝ Կասպերսկին նշեց, որ Ինտերնետ անվտանգության մակարդակով Հայաստանը ոչնչով չի տարբերվում մյուս երկրներից:

«Ինտերնետն ամեն տեղ նույնն է, հակերները միջազգային են ու գողանում են հնարավոր ամեն ինչ»,- պարզաբանեց նա:

Այս առնչությամբ «Կասպերսկու լաբորատորիաների» ղեկավարը հավելեց, որ տարբեր տարածաշրջաններում տարբեր առանձնահատկություններ կան, մասնավորապես, Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում շատ են տարածված լրտեսական ծրագրերը, որոնք տեղեկատվություն են գողանում համակարգչային խաղերի մասին՝ գողացված կերպարների հետագա վերավաճառքի համար:

«Աշխարհի մյուս մասերում գողանում են բանկային տեղեկատվություն, գրավում են համակարգիչը՝ ցանցում հետագա գրոհների և սպամ ուղարկելու համար»,- ասաց նա:

Կասպերսկին հայտնեց նաև, որ Հայաստանում մեծ մասսայականություն է վայելում հատկապես «Կասպերսկու լաբորատորիաների» տնային արտադրանքը և լուծումները միջին բիզնեսի համար:

Խոսելով որոշակի դասակարգված գրոհներից պաշտպանվելու մասին` Կասպերսկին նշեց, որ այս պահին «Կասպերսկու լաբորատորիաները» չի զբաղվում նման լուծումներով:  

«Բայց մենք կարող ենք խորհրդատվություն անցկացնել, մասնավորպես, ֆիլտրներ դնելու հարցում»,- հավելեց նա:  

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և համակարգչային անվտանգության ու հակավիրուսային ծրագրային ապահովման ոլորտի առաջատարներից «Կասպերսկու Լաբորատորիան» ստորագրել են «Անվտանգ Հայաստան» փոխըմբռնման հուշագիրը, որը թույլ կտա տեղեկատվական անվտանգության ոլորտում երկուստեք հաստատել առավել արդյունավետ համագործակցություն։

Առաջադրված նպատակներին հասնելու համար կողմերը ենթադրում են համատեղ ժամանակավոր աշխատանքային խմբեր ստեղծել տնտեսական ու տեխնիկական փոխգործակցության հարցերը դիտարկելու և տեղեկատվության պաշտպանության ոլորտում երկարատև համագործակցության համատեղ ծրագրեր մշակելու համար: -0-  

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
04 Հոկտեմբերի 2023
Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ
ԼՂ այց կատարած ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրված են եղել Թուրքիայի, Պակիստանի, Ալբանիայի, Հունգարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները
15:54
04 Հոկտեմբերի 2023
Նրանք ՀՀ քաղաքացիներ են. ՌԴ ԱԳՆ–ն` Արցախի նախկին նախագահների ձերբակալության մասին
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին նախագահների ձերբակալությունը
14:50
04 Հոկտեմբերի 2023
Քննարկվում է տրանսպորտային նախագիծ, որը Սյունիքի մարզով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ. Զախարովա
Զախարովան այսօր հայտարարեց, որ քննարկվում է տրանսպորտային նախագիծ, որը Սյունիքի մարզով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ
14:12
04 Հոկտեմբերի 2023
Ալիևը հրաժարվել է Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումից` Փաշինյանի մասնակցությամբ. ԶԼՄ
Ալիևը հրաժարվել է Փաշինյանի հետ հանդիպումից
13:04
04 Հոկտեմբերի 2023
POLITICO–ն հայտնել է ԵՄ–ի, ՌԴ–ի և ԱՄՆ–ի գաղտնի բանակցությունների մասին Արցախում Ադրբեջանի վերջին ագրեսիայից մի քանի օր առաջ
POLITICO–ն հայտնել է ԵՄ–ի, ՌԴ–ի և ԱՄՆ–ի գաղտնի բանակցությունների մասին Արցախում Ադրբեջանի վերջին ագրեսիայից մի քանի օր առաջ
11:50
04 Հոկտեմբերի 2023
ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արցախի առաջնորդների ձերբակալությունների կապակցությամբ
ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արցախի առաջնորդների ձերբակալությունների կապակցությամբ
08:39
04 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանն ապօրինի ձերբակալություններ է իրականացնում ԼՂ-ում. Փաշինյանը' Ֆրանսիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանն ապօրինի ձերբակալություններ է իրականացնում ԼՂ-ում. Փաշինյանը' Ֆրանսիայի ԱԳ նախարարին
16:10
03 Հոկտեմբերի 2023
Ոչ կոռեկտ քայլ. Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
15:48
03 Հոկտեմբերի 2023
Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային
14:57
03 Հոկտեմբերի 2023
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Պուտինի նկատմամբ. Դաշնության խորհրդի փոխնախագահ
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է ՌԴ  Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը
11:51
03 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը էթնիկ զտում անվանելուց
ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը Հայաստան էթնիկ զտում անվանելուց
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի