Երևանն ու Մոսկվան վստահ են ռազմավարական հետագա համագործակցության ամրապնդմանը

16.09.2009, 13:09
Երևանն ու Մոսկվան վստահ են ռազմավարական հետագա համագործակցության ամրապնդմանը
Երևանն ու Մոսկվան վստահ են ռազմավարական հետագա համագործակցության ամրապնդմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը չորեքշաբթի երկկողմ համագործակցության  հարցեր քննարկեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ։

Ինչպես հայտնում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Քոչարյանն ու Կովալենկոն քննարկեցին հայ-ռուսական երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր։

«Երկուստեք նշվեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված փոխըմբռնումը, փոխվստահությունը և սերտ համագործակցությունը լավ հիմք են ստեղծում դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական համագործակցության առավել ամրապնդման համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ: -0-