+12
Եղանակը Երևանում
Հայ

Հանրաճանաչ կոմպոզիտոր Միշել Լեգրանը երևանյան համերգից առաջ ակտիվորեն փորձեր է անցկացնում հայկական նվագախմբի հետ

14:16
15 Սեպտեմբերի 2009

Համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր, դիրիժոր, մեներգիչ և ջազմեն, «Շերբուրի հովանոցներ» հայտնի ֆիլմի երաժշտության հեղինակ Միշել Լեգրանը Երևանում կայանալիք համերգից առաջ ակտիվորեն փորձեր է անցկացնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։

Լեգրանի բացառիկ համերգը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 15-ին:Սա Լեգրանի առաջին մենահամերգն է Երևանում, մինչ այդ նա այցելել է Հայաստան, սակայն ելույթ է ունեցել հավաքական համերգներում, այդ թվում նաև Շառլ Ազնավուրի հետ: Լեգրանի համերգին կմասնակցի նաև Միշել Լեգրանի կինը՝ հանրահռչակ տավղահարուհի Կատրին Միշելը և կոմպոզիտորի քույրը՝ հիանալի  երգչուհի, հիասքանչ սոպրանո Քրիստիան Լեգրանը, որը The Swingle Singers հայտնի վոկալ խմբի նախկին մենակատարն է: Համերգը տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ուղեկցությամբ՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:

Ինչպես երկուշաբթի Երևանում հայտնեց Լեգրանը, փորձերը հայկական նվագախմբի հետ անցկացվում են արդեն երկու օր՝ հնգական ժամ տևողությամբ, ևս մեկ փորձ նախատեսված է երեքշաբթի։

Ինչպես նշեց մաեստրոն, համերգի ընթացքում կհնչեն իր ստեղծագործությունները մյուզիքլներից և ֆիլմերից։

«Ես նվագելու եմ, երգելու եմ, խմբավարելու եմ, ինձ հետ բեմում ելույթ կունենա իմ կինը՝ տավղահարուհին, ինչպես նաև քույրս, ով կերգի մի քանի ստեղծագործություններ, ինչպես նաև կոնտրաբասիստ-ջազմենը, ով նույնպես ինձ հետ Ֆրանսիայից է ժամանել»,- ասաց Լեգրանը՝ նշելով, որ հայկական ստեղծագործություններ համերգի ընթացքում չեն հնչելու։

Ինչ վերաբերում է համագործակցությանը հայ կոմպոզիտորների և կատարողների հետ, ապա ինչպես նշեց մաեստրոն, առաջարկներ Հայաստանում աշխատելու և համատեղ ծրագրեր իրականացնելու հայ կոմպոզիտորների և կատարողների հետ չկան, ինչպես չկան նաև նման մտադրություններ։

Խոսելով սեփական ակնկալիքների մասին առաջիկա համերգից՝ Լեգրանը նշեց, որ նա միշտ իր երաժշտությունն է նվագում և այդ պատճառով «սպասելիքներն այնպիսին են, ինչպես իմ երաժշտությունից, որը ես կատարում եմ»։

Իր հերթին հայտնի հայ ջազմեն Լևոն Մալխասյանը նշեց, որ երկու տարի առաջ, երբ Լեգրանը ժամանել էր Հայաստան ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շարլ Ազնավուրի հետ, այցելեց «Մալխաս» ակումբը, և կատարվեց ջեմ-սեյշն, որը հիանալի տպավորություն թողեց։

Իր կողմից ՎՏԲ Հայաստան Բանկ ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովն, ով համերգի հովանավորներից է, գոհունակություն հայտնեց այն կապակցությամբ, որ Լեգրանը ելույթ կունենա Հայաստանում։

«Ես ուրախ եմ, որ մաեստրոն ելույթ է ունենում, և մենք շատ ջանք ենք գործադրել՝ այդ մեծ մարդուն Երևան հրավիրելու համար»,- ասաց բանկի ղեկավարը։

Երևանում Լեգրանի համերգի գլխավոր հովանավորներն են ՎՏԲ-Հայաստան Բանկը, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն, «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, «Արմավիա» ՍՊԸ-ն և Երևանի կոնյակի գործարանը:

Գործընկերներն են «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը, «Բալ» իվենթ-ընկերությունը, ինչպես նաև «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցը: Համերգի կազմակերպիչներն են City Lights Productions-ը (GB, London) և Malkhas Jazz Club-ը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ:

Ֆրանսահայ կոմպոզիտոր, դաշնակահար և գործիքավորող Միշել Լեգրանը երեք անգամ արժանացել է «Օսկարի»՝ «Երաժշտություն և կինո» անվանակարգում, տասներկու անգամ՝ Սեզար եվրոպական մրցանակի և հինգ անգամ դարձել է «Գրեմի» հեղինակավոր երաժշտական մրցանակի դափնեկիր: Իսկ ստեղծագործական ողջ կյանքի  ընթացքում մաեստրոն երաժշտություն է գրել 200 ֆիլմի համար և ձայնագրել ավելի քան 100 ալբոմ, այդ թվում նաև ջազային և սիմֆոնիկ ժանրերում:

Աստղերի ցանկը, ում հետ աշխատել է Լեգրանը, հիրավի փայլուն է՝ Ֆրենկ Սինատրա և Էդիտ Պիաֆ, Շառլ Ազնավուր և Լայզա Մինելի, Օսկար Պիտերսոն և Բարբարա Սթրեյզանդ, Մայլզ Դևիս և Դայանա Ռոսս, Սթեն Գեթց և Ստեֆան Գրափելի, Ռեյ Չարլզ և Մորիս Շևալյե, Քաթրին Դենյով և Մարի Լաֆորե:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ