Հայաստանում Ռուսական խոսքի օրերի հաջող անցկացումը վկայում է ռուսաց լեզվի նկատմամբ փոխադարձ ձգողականության մասին. Կրիվոպուսկով

15.09.2009, 13:25
Հայաստանում Ռուսական խոսքի օրերի հաջող անցկացումը վկայում է ռուսաց լեզվի նկատմամբ փոխադարձ ձգողականության մասին. Կրիվոպուսկով
Հայաստանում Ռուսական խոսքի օրերի հաջող անցկացումը վկայում է ռուսաց լեզվի նկատմամբ փոխադարձ ձգողականության մասին. Կրիվոպուսկով

Հայաստանում Ռուսական խոսքի օրերի հաջող անցկացումը վկայում է ռուսաց լեզվի նկատմամբ հայ և ռուս ժողովրդի փոխադարձ ձգողականության մասին, կարծում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական, Երևանում դաշնային «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:

«Մենք շատ ուրախ ենք, որ Ռուսական խոսքի օրերը ոտք դրեցին հայկական հող: Ռուսական պատվիրակությունը Հայաստանի տարածքում արժանացավ ջերմ ընդունելության և աջակցության», - ասել է Կրիվոպուսկովը երկուշաբթի երեկոյան Ռուսական խոսքի օրերի պաշտոնական փակման ժամանակ:

Նրա խոսքերով՝ «չարժե վախենալ, թե ռուսաց լեզուն Հայաստանում կմոռացվի»:

Միաժամանակ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ձգտել, որպեսզի երիտասարդ սերունդը ձեռք բերի ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի արժեքները:

«Մենք մտադիր ենք աշխատել երիտասարդական և ուսանողական բոլոր կազմակերպությունների հետ: Մենք փոխադարձ մշակութային զարգացման հույս ունենք», - ասել է Կրիվոպուսկովը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառումների կազմակերպիչներին, հատկապես՝ ՀՀ մշակույթի նախարարությանն ու ՀՀ գրողների միությանը:

Կրիվոպուսկովը գոհունակություն է հայտնել ռուսական պատվիրակությանը ցուցաբերած ուշադրության կապակցությամբ՝  նշելով, որ Հայաստանում յուրաքանչյուրը պատրաստ էր ձեռք մեկնել և աջակցել միջոցառման մասնակիցներին:

ՌԴ դեսպանատան խորհրդականը նաև պատրաստակամություն է հայտնել շարունակել ռուս-հայկական մշակութային համագործակցությունը:

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանն իր հերթին նշել է, որ հայ և ռուս ժողովրդի միջև միշտ բարեկամական և ջերմ կապեր են եղել:

«Ռուսական խոսքի օրերի շրջանակներում կազմակերպված միջոցառումների անցկացմամբ մենք հերթական անգամ հաստատեցինք, որ մեր բազմադարյա համագործակցությունը շարունակվում է», - ասել է Անանյանը:

Նրա խոսքերով՝ ռուս ընկերները փորձում են հայկական մշակույթ բերել լավագույնը, որպեսզի այն էլ ավելի հարստանա:

Անանյանը կարևորել է երիտասարդների ակտիվությունը, որը դրսևորվեց միջոցառումների շրջանակներում: Այդ ակտիվության ապացույցն է հայկական երիտասարդությանը ռուսական երիտասարդության կողմից փորձի փոխանցումը:

«Ռուսական և հայկական գրական դաշտում ներկայացված են լավ երիտասարդ գրողներ», - ընդգծել է Անանյանը:

Հայաստանում ռուսական խոսքի օրերն անցկացվել են սեպտեմբերի 9-15-ը:-0-