411.99
4.03
390.88
+25
Եղանակը Երևանում
Հայ

ՀՅԴ-ն մտադիր է հացադուլ հայտարարել՝ որպես բողոքի նշան ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների

18:12
12 Սեպտեմբերի 2009

ՀՅԴ ներկայացուցիչները մտադիր են սեպտեմբերի 15-ին` ժամը 14:00-ին, Հանրապետության հրապարակում` ՀՀ կառավարության և արտգործնախարարության շենքների դիմաց սկսել նստացույց,  հացադուլ և ստորագրահավաք՝ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված փաստաթղթերի դեմ բողոքի միջոցառումների շրջանակում, շաբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՅԴ Գերագույն մարմնից:

«Այս գործողությունների նպատակն է մերժել պարտադրվող նախապայմանները, պահանջել հայության շահերը վտանգող փաստաթղթերի դրույթների վերանայում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:

ՀՅԴ տարածած փաստաթղթում ընդգծվում է, որ ՀՀ  իշխանությունները  հրապարակել են հայ-թուրքական դիվանագիտական  հարաբերությունների հաստատման, ընդհանուր սահմանի բացման և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախաստորագրված փաստաթղթերի փաթեթը: Հանրությանը հավաստիացվում է, որ փաստաթղթերը չեն պարունակում որևէ նախապայման:

«Իրականությունը սակայն բոլորովին այլ է: Նախաստորագրված բոլոր փաստաթղթերում քողարկված ձևով առկա են մեր պետության և ժողովրդի համար խիստ վտանգավոր  թուրքական նախապայմանները»- ընդգծվում է հայտարարության մեջ:

Հաղորդագրության հեղինակների հավաստմամբ՝ փաստացիորեն ճանաչվում է հայ – թուրքական ներկա սահմանը՝  վերահաստատելով երկկողմանի նախկին պարտավորությունները: «Այսինքն՝ անուղղակիորեն  կատարվում է Կարսի պայմանագիրը ճանաչելու թուրքական պահանջը»:

«Բացի այդ հայ-թուրքական պատմական հարթության  երկխոսություն սկսելու, այդ թվում՝ արխիվներն ուսումնասիրելու  ենթահանձնաժողովի  ձևավորման  դրույթով վտանգ է ստեղծվում կատարելու  թուրքական հաջորդ նախապայմանը ՝ Ցեղասպանության  փաստը քննարկման առարկա դարձնելու դրույթը»,-ասվում է ՀՅԴ փաստաթղթում:

Նշվում է նաև, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարություններով սահմանի բացումը  փոխկապակցվում է Արցախի հարցում առաջընթաց  արձանագրելու հետ, որը թուրքական կողմի պատկերացմամբ  ենթադրում է ազատագրված տարածքները  վերադարձնելու և Ադրբեջանի  տարածքային ամբողջականությունը վերականգնելու դրույթը:

«Դեմ չլինելով սահմանը բացելու և հարաբերությունները հաստատելու  քաղաքականությանը՝ վճռական ոչ ասենք սերունդների իրավունքը ոտնահարող, մեր պետության և ժողովրդի անվտանգությանն ու արժանապատվությանը սպառնացող  քողարկված նախապայմաններին՝  պահանջելով արմատական  փոփոխության ենթարկել նախաստորագրված փաթեթը»,- նշվում է ՀՅԴ հայտարարության մեջ:

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։  Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել