Ընդդիմադիր ձեռներեցը Սահմանադրական դատարանում կբողոքարկի իր կալանավորման դատավարական կարգը
Ընդդիմադիր ձեռներեց, ՀՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իր կալանավորման դատավարական կարգը` սահմանված երկրի Քրեակատարողական օրենսգրքի հոդվածներից մեկով, բողոքարկել է Սահմանադրական դատարանում:
Ինչպես ասվում է ՍԴ-ի տրամադրած հայտարարության մեջ, որը դատական նիստում քննարկվել է հինգշաբթի, Սուքիասյանը խնդրում է երկրի Սահմանադրությանը չհամանապատասխանող ճանաչել Քրեակատարողական օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության դրույթները, որոնցով նախատեսվում է խուզարկության մեջ գտվող անձանց կալանավորման մասին որոշում կայացնելու կարգը:
Ինչպես ասվում է Սուքիասյանի հայտարարության մեջ, բողոքարկվող հոդվածի նորմերով նախատեսվում է խուզարկության մեջ գտնվող մարդկանց կալանավորման մասին դատական որոշման կայացման հնարավորություն, որի արդյունքում նման որոշում կայացվում է նրանց բացակայությամբ:
Հայցորդի կարծիքով՝ դատարանը նման իրավունք չունի: Դրանից բացի հայցորդի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածուվ սահմանվում է դատավարական նորմերի հերթականությունը, և մեղադրյալը պետք է սկզբում ձերբակալվի և միայն հետո կալանավորվի:
«ՔԿՕ այս դրույթը հակասում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, որոնց համաձայն՝ անձի կալանավորման մասին որոշումը չի կարող կայացվել նրա բացակայությամբ»,- ասվում է հայցորդի հիմնավորման մեջ:
Սակայն գործով պատասխանող ՀՀ խորհրդարանը դատարանին ներկայացված հիմնավորման մեջ համարել է, որ նախկին խորհրդարանականի կողմից բողոքարկվող նորմը լիովին համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը: Բացի այդ, ինչպես ասվում է պատասխանողի հիմնավորման մեջ, ՀՀ Սահմանադրության` հայցորդի կողմից նշված 16-րդ հոդվածում դատավարական նորմերի ոչ մի հերթականություն չկա, որոնցով մեղադրյալը պետք է սկզբում ձերբակալվի, հետո միայն կալանավորվի:
Ինչ վերաբերում է խուզարկության մեջ գտնվող անձանց նկատմամբ կալանավորման որոշում կայացնելու դատավարական կարգին, պատասխանող կողմը պարզաբանեց, որ նման որոշում կարող է կայացվել արտահերթ, այդ անձի բացակայության դեպքում, իսկ արդյունքում՝ նրա հայտնաբերումից հետո, որոշումը կարող է դատարանի կողմից կայացվել երկրորդ անգամ՝ արդեն նրա ներկայությամբ: -0-