ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 18։30-ին «Գոլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցի մամուլի սրահում տեղի կունենա համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Միշել Լեգրանի մամուլի ասուլիսը՝ Հայաստանի ջազ-ակումբի նախագահ Լևոն Մալխասյանի, Մ. Լեգրանի՝ 2009 թ. սեպտեմբերի 15-ին կայանալիք երևանյան համերգի գլխավոր հովանավորների և կազմակերպիչների մասնակցությամբ:
Մամուլի ասուլիսի թեման է՝ Միշել Լեգրանի ստեղծագործական ծրագրերը և Հայաստանում գտնվելու հետ կապված ծրագրերը, առաջիկա համերգը և դրա մասնակիցները՝ Քրիստիան Լեգրան (վոկալ), Կատրին Միշել (տավիղ), Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ:
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
Կոմպոզիտոր Միշել Լեգրան,
Հայաստանի ջազ-ակումբի նախագահ Լևոն Մալխասյան,
«Սիթի Լայթս Փրոդաքշնս» (Մեծ Բրիտանիա) պաշտոնական ներկայացուցիչ Սուրեն Ապիկյան,
ՎՏԲ Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկով,
«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյան:
Երևան, Աբովյան 14, «Գոլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոց:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-