ՀՀ խորհրդարանը կքննարկի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ԶԱԲ-ի հետ ստորագրված վարկային համաձայնագիրը
ՀՀ խորհրդարանը կքննարկի ՀՀ կառավարության և Զարգացման ասիական բանկի միջև հուլիսին ստորագրված վարկային համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է տրամադրել 51.378.000 հատուկ փոխառության իրավունքներին համարժեք գումարի վարկ:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը, «Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագիրը» (հատուկ գործողություններ) քննարկվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նիստի ընթացքում հայտարարել է, համաձայնագիրն օժանդակելու է Հայաստանին՝ ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմացնելու համար:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաձայնագրին: Համաձայնագրի վավերացման հարցը կներառվի ՀՀ ԱԺ-ի՝ սեպտեմբերի 15-ին մեկնարկող աշնանային նստաշրջանի օրակարգում:-0-