ՀՀ Արագածոտնի մարզում բնական գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին: Ծաղկահովիտ գյուղի հիվանդանոց են տեղափոխվել 40-ամյա Խիկար Գրիգորյանը, 35-ամյա Լուսինե Բաղդասարյանը և Սիրանուշ Եղիազարյանը, 16-ամյա Արթուր, 11-ամյա Արտյոմ և 11-ամյա Հայկանուշ Գրիգորյանները:
«Ստանալով բուժօգնություն` տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-