Երևանի շրջաններից մեկում աղջկա դանակահարված մարմին է հայտնաբերվել

10.09.2009, 15:22
Երևանի շրջաններից մեկում աղջկա դանակահարված մարմին է հայտնաբերվել

Երևանի շրջաններից մեկում աղջկա դանակահարված մարմին է հայտնաբերվել, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից:

«Նախօրեին տեղական ժամանակով ժամը 19:38-ին Երևանի Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՕՀ, ոստիկանության մայոր Գրիգորյանից հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքում` Գետառ գետի հունում հայտնաբերվել է դանակահարված դիակ, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը», - ասվում է տեղեկատվության մեջ:

 

«Փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել 17-19 տարեկան  անձը չպարզված աղջկա դին, որը հանձնվել է շտապօգնության բրիգադին», - նշեցին Փրկարար ծառայությունից: Դեպքի մանրամասները չեն նշվում:-0-