431.08
4.38
402.99
+6
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը Աշոտ Քոչարյանին Լիբանանում ՀՀ դեսպան է նշանակել

14:25
10 Սեպտեմբերի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել Աշոտ Քոչարյանին Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նույն հրամանագրով ՀՀ նախագահը Քոչարյանին նշանակել է Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ):

Աշոտ Քոչարյանը ծնվել է 1957 թ.-ի հունիսի 8-ին Երևանում: Նա հայ քաղաքական և պետական գործիչ է, դիվանագետ:

Ավարտել է Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի անգլերեն լեզի ֆակուլտետը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: Քոչարյանը պաշտպանել է պատերազմի և խաղաղության հարցերին նվիրված թեկնածուական դիսերտացիա: Դիվանագետների համար հատուկ դասընթացներ է անցել Նիդեռլանդների  «CLINGENDAL» միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Աշոտ Քոչարյանն ավարտել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիան, ինչպես նաև Ֆինլանդիայի ակադեմիական համալսարանի մարդու իրավունքների ինստիտուտի բարձրագույն դասընթացները:

Տարբեր տարիների Քոչարյանը զբաղեցրել է հայկական դպրոցներից մեկի փոխտնօրենի պաշտոնը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի գիտքարտուղարի պաշտոնը:

Աշոտ Քոչարյանը զբաղեցրել է նաև ՀՀ արտգործնախարարության եվրոպական երկրների վարչության առաջին քարտուղարի պաշտոնը, Հայաստանում ՄԱԿ-ի բաժնի ղեկավարի, ինչպես նաև Ավստրիայի դեսպանատան առաջին քարտուղարի պաշտոնները: Քոչարյանը նաև ղեկավարել է ՀՀ արտգործնախարարության հումանիտար հարցերի և մարդու իրավունքների բաժինը:

1999-2002 թթ.-ին Քոչարյանն զբաղեցրել է ՀՀ արտգործնախարարության միջազգային հարաբերությունների վարչության խորհրդականի պաշտոնը, իսկ 2002-2003 թթ.-ին՝ նույն վարչության պետի պաշտոնը: 2003-2005 թթ.-ին զբաղեցրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը:

Իսկ 2005 թ.-ից զբաղեցրել է Հնդկաստանում, Շրի-Լանկայում, Նեպալում և Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:45
08 Դեկտեմբերի 2023
Մոսկվան գոհունակությամբ է ընդունել Հայաստան–Ադրբեջան համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու և զինծառայողներին ազատելու մասին․ Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունը
13:44
07 Դեկտեմբերի 2023
Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ հայերը կգնան ապրելու Ադրբեջան, իսկ ադրբեջանցիները կգան Հայաստան
11:49
06 Դեկտեմբերի 2023
RTVI․ ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
Ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան