Ջավախքում կարող է մասնավոր հայկական բուհ հիմնադրվել

09.09.2009, 17:57
Ջավախքում կարող է մասնավոր հայկական բուհ հիմնադրվել

ՀՀ գիտության և կրթության նախարարությունը դիտարկում է Վրաստանի հայաբնակ Ջավախքում մասնավոր բուհ հիմնադրելու հնարավորությունը վրացական օրենսդրության համաձայն, ասաց նախարար Արմեն Աշոտյանը:   

«Այդ ուսումնական հաստատությանը կարող է գործընկերային աջակցություն ցուցաբերել որևէ հայկական բուհ՝ ինչպես պետական, այնպսե էլ ոչ պետական»,- չորեքշաբթի նա ասաց լրագրողներին՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

Այսօրվա դրությամբ Ջավախքի հայերը կանգնած են մի շարք չլուծված խնդիրների առաջ՝ կապված, մասնավորապես, կրթության ու լեզվի հետ, քանի որ Ջավախքի բնակչության հիմնական մասն ընդհանրապես վրացերենին չի տիրապետում:

Նրա խոսքերով՝ սա կրթության հետ կապված խնդրի հնարավոր լուծումն է Ջավախքում:

Աշոտյանը հավելեց նաև, որ նման բուհի ստեղծումը կօգնի լուծել Ջավախքի հայ բնակչության՝ կրթություն ստանալու խնդիրները: -0-