Հայ-թուրքական սահմանի բացումը կազդի մրցունակության աճի վրա և լավ խթան կհանդիսանա հայկական տնտեսության համար. ԱՄՀ

09.09.2009, 16:41
Հայ-թուրքական սահմանի բացումը կազդի մրցունակության աճի վրա և լավ խթան կհանդիսանա հայկական տնտեսության համար. ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական սահմանի բացումը կազդի մրցունակության աճի վրա և լավ խթան կհանդիսանա հայկական տնտեսության համար, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը (Nienke Oomes):

Հայաստանը 2009 թ.-ին, ինչպես և անցյալ տարի, Համաշխարհային մրցունակության ցուցանիշով 133 երկրների թվում շարունակում է մնալ 97-րդ տեղում: Հայաստանը Մրցունակության համաշխարհային զեկույցին մասնակցում է արդեն 5-րդ անընդմեջ:

«Հայաստանում մրցակցության ցածր մակարդակի հետ կապված մեծ խնդիր կա մոնոպոլիաների և օլիգոպոլիաների առկայության պարագայում»,- ասաց Օմեսը:

Նրա խոսքերով՝ Հայաստանը դեռևս գտնվում է շուկայական տնտեսության անցման գործընթացում, և այդ գործընթացը դեռ ավարտված չէ:

«Հայաստանում դեռևս անցումային տնտեսություն է, և կան շատ շուկայական գործընթացներ ու մեխանիզմներ, բայց ոչ բավականաչափ մրցակցություն, ինչը պայմանավորված է ներքին փոքր շուկայով և փակ սահմանների առկայությամբ»,- ասաց Օմեսը:

Այս առնչությամբ, ինչպես կարծում է Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավարը, հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը կազդի մրցունակության աճի վրա և լավ խթան կդառնա հայկական տնտեսության համար:  

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։--0--