431.08
4.38
402.99
+14
Եղանակը Երևանում
Հայ

Տնտեսական անկումը Հայաստանում 2009 թ.-ի արդյունքներով 10-15 տոկոս կկազմի, իսկ սղաճը` 3 տոկոս. ԱՄՀ

14:51
09 Սեպտեմբերի 2009

Տնտեսական անկումը Հայաստանում 2009 թ.-ի արդյունքներով, ԱՄՀ նախնական կանխատեսումներով, 10-15 տոկոս կկազմի, իսկ սղաճը` 3 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը (Nienke Oomes):

Տնտեսական անկումը 2009 թ.-ի հունվար-հունիսին 16,3 տոկոս է կազմել: Օգոստոսին, հուլիսի համեմատ, գրանցվել է 0,4 տոկոս գնանկում: Միևնույն ժամանակ ընթացիկ տարվա օգոստոսին, 2008 թ.-ի դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ցուցիչը 102, 0 տոկոս է կազմել:

Ինչպես նշեց Հայաստանում հիմնադրամի ներկայացուցիչը, ԱՄՀ վերջին կանխատեսման համաձայն` հայկական տնտեսության անկումը մինչև 2009 թ.-ի վերջը 9,5 տոկոս կկազմի, սակայն տվյալ պահին այդ ցուցանիշը գտնվում է վերանայման գործընթացում:

Նրա խոսքերով` այս առնչությամբ Հայաստանում է գտնվում ԱՄՀ առաքելությունը Վաշինգտոնից, որը կքննարկի իրավիճակը կառավարության, Կենտրոնական բանկի, մասնավոր հատվածի հետ, ինչից հետո կանխատեսումները կհստակեցվեն:  

«Սակայն, նախնական տվյալներով, անկումը 2009 թ.-ի արդյունքներով 10-15  տոկոս կկազմի, իսկ միջին տարեկան սղաճը` 3 տոկոս, ինչը բավականին ցածր ցուցանիշ է այլ երկրների համեմատ»,- ասաց Օմեսը:

Ընդ որում Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավարն ընդգծեց, որ տնտեսության ընդհանուր կրճատումը տարվա արդյունքներով ավելի ցածր կլինի, քան առաջին կիսամյակում, քանի որ կրճատումն սկսվել է 2008 թ.-ի վերջին եռամսյակում, ինչի կապակցությամբ էլ տարեկան աճն արդեն ավելի լավատեսական տեսք կունենա:

Նա հավելեց նաև, որ ԱՄՀ-ն համաձայն է կառավարության կանխատեսման հետ՝ 2010 թ.-ին ՀՆԱ ոչ մեծ աճի կապակցությամբ, որը «դրական, բայց շատ ցածր կլինի»:

ՀՀ Ֆինանսների նախարարության գնահատականներով՝ տնտեսական անկումը երկրում 2009 թ.-ի արդյունքներով 10-15 տոկոսի սահմաններում կլինի: Միևնույն ժամանակ ՀԲ-ն կանխատեսում է, որ տնտեսական անկումը Հայաստանում 2009 թ.-ին 12-14 տոկոս կկազմի, իսկ սղաճը` 6 տոկոսի սահմաններում կգտնվի:   

Ընդ որում, համաձայն պետբյուջեի, ՀՆԱ աճը 2009 թ.-ին ծրագրված է 9,2 տոկոսի մակարդակում, իսկ սղաճը հաստատված է 4 տոկոսի սահմաններում (±1,5%): -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ
14:03
08 Նոյեմբերի 2023
Հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել․ Պատրուշև
ՌԴ–ից հայտնել են, որ հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել
11:56
08 Նոյեմբերի 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունն ԱՊՀ երկրներում․ Պուտին
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն