«HighFest» միջազգային յոթերորդ թատերական փառատոնը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 1-10-ը

08.09.2009, 13:42
«HighFest» միջազգային յոթերորդ թատերական փառատոնը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 1-10-ը
«HighFest» միջազգային յոթերորդ թատերական փառատոնը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 1-10-ը

Նախկին ԽՍՀՄ երկրների  «HighFest» միջազգային յոթերորդ թատերական փառատոնը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 1-10-ը, ասվում է փառատոնի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:

Փառատոնի կազմակերպիչները տեղեկացնում են, որ 2006 թ.-ից ի վեր «HighFest»-ն ընդունում է բոլոր բեկամական ժանրերը ներկայացնող (դրամա, կատակերգություն, ողբերգություն, մնջախաղ, տիկնիկային թատրոն, փողոցային ներկայացումներ, կրկես), ինչպես նաև երաժշտության և պարի ժանրերը ներկայացնող արտիստների:

Բացի հիմնական ծրագրից փառատոնի շրջանակներում ծրագրվում է իրականացնել երկու հատուկ նախագիծ՝ Մանկական տիկնիկային ներկայացումների միջազգային ծրագիր և «ՀայՖեստ» երիտասարդական-ուսանողական ծրագիր:

«HighFest» առաջին միջազգային թատերական փառատոնն անցկացվել է 2003 թ.-ին: Փառատոնը հաջող անցկացնելու արդյունքում Հայաստանն ինտեգրվել է ASSITEJ (Մանկական և պատանեկան թատրոնների միջազգային ասոցիացիա) և IETM (Համաեվրոպական թատերական ցանց) միջազգային թատերական ցանցերին:-0-