431.08
4.38
402.99
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման արձանագրությունների ստորագրումը կործանարար հետևանքներ կունենա Հայաստանի համար. փորձագետ

16:51
07 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման արձանագրությունների ստորագրումը կործանարար հետևանքներ կունենա Հայաստանի համար, կարծում է «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, վերլուծաբան Արմեն Աղայանը։

«Մենք երբեք մեզ հաշվետվություն չենք տալիս, թե ինչ կլինի այդ արձանագրությունների ստորագրման արդյունքում, չէ՞ որ դրանցում որևէ հայամետ կետ չկա, քանի որ այդ արձանագրություններում արտացոլված են Կարսի պայմանագրի հիմնական սկզբունքները, որի կարևոր կետն այն է, որ Հայաստանը ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանը մնում է 29 հազ. քառ.կմ տարածքով»,- երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Աղայանը։

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործանախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք ընթանում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորություն է ձեռք բերվել «քաղաքական խորհրդատվություններ» սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ: Քաղաքական խորհրդակցությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվեն երկու արձանագրությունները, որոնք կներկայացվեն երկու երկրների խորհրդարանների հաստատմանը:

Աղայանի խոսքերով՝ Կարսի պայմանագրի սկզբունքների արտացոլումն այդ արձանագրություններում ոչ ուղղակիորեն կնշանակի «Հայաստանի հրաժարումը պատմական Արևմտյան Հայաստանից, Հայոց ցեղասպանության ճանաչումից և Ղարաբաղից, քանի որ ճանաչելով ըստ այս պայամանգրի Հայաստանն այս սահմաններով՝ Հայաստանն իրեն դատավճիռ կկայացնի»։

1921 թ.-ին Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքված Կարսի պայմանագրով սահմանվում էր Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանը։ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները համաձայնում էին, որ Նախիջևանի մարզը ինքնավար հանրապետություն է կազմում Ադրբեջանի հովանավորությամբ։ Կարսի պայմանագիրը հիմնականում կրկնում էր 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը, որը վնասում էր Հայաստանի կենսական շահերին։

Միաժամանակ վերլուծաբանը նշեց, որ ինքը և իր կուսակցությունը դեմ չեն հայ-թուրքական սահմանի բացմանը, բայց դեմ են նրան, որ դա արվում է «ազգային արժեքների, ազգային աևժանապատվության, բարոյականության և թշնամուն մնացած զուտ հայկական տարածքների հաշվին»։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը