ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի կամերային թատրոնը սեպտեմբերի 11-14-ը ելույթ կունենա Կրասնոդարում՝ Ռուսաստանում հայկական սեզոնների շրջանակներում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը։
«Բացի այդ սեզոնների շրջանակներում սեպտեմբերի 15-19-ը «Կատուներ» հայկական ջազ-նվագախումբը ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգում»,- ասաց Դուրգարյանը։
Նա նշեց, որ Հայկական սեզոնները մեկնարկել են Ռուսաստանում տարեսկզբին, և դրանց շրջանակներում արդեն անցկացվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես, Փարաջանովի անվան թանգարանի ցուցադրությունը Մագնիտոգորսկում։
Դուրգարյանի խոսքերով՝ մինջև տարեվերջ նախատեսվում են մի շարք այլ միջոցառումներ։ -0-