431.08
4.38
402.99
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում 2009 թ.-ի առաջին կիսամյաում որդեգրվել է 30 երեխա, որոնցից կեսը` օտարերկրացիների կողմից

13:51
07 Սեպտեմբերի 2009

2009 թ.-ի առաջին վեց ամսվա ընթացքում Հայաստանում որդեգրվել է 30 երեխա, ընդ որում նրանցից կեսը որդեգրվել է օտարերկրյա քաղաքացիների կողմից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունը՝ հղում անելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ որդեգրված երեխաներից 16-ն աղջիկ է:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ որդեգրողներն ամենից շատ իրենց խնամքի տակ են վերցրել փոքր տարիքի երեխաների, և 2009 թ.-ի առաջին կիսամյակում  որդեգրվել է մինչև կես տարեկան, կես տարեկանից մեկ տարեկան և մեկ տարեկանից վեց տարեկան 8-ական երեխա, այն դեպքում, երբ վեցից-տասը տարեկան հասակի որդեգրվել է հինգ երեխա, իսկ տասը տարեկանից 15 տարեկան՝ մեկ երեխա: Հաշվետու ժամանակաշրջանում 15-18 տարեկան երեխա չի որդեգրվել:

Հատկանշական է, որ որդեգրված երեխաներից ոչ բոլորն էին որբ. որդեգրված երեխաներից հինգն ունեին երկու ծնող, 21 երեխա ուներ միայն մայր, և միայն որդեգրված չորս երեխա էր ծնողազուրկ, որոնցից երկուսը ընկեցիկ էին, իսկ երկուսը մնացել էին առանց ծնողական խնամքի:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ հավասար թվով երեխաներ են որդեգրվել Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիկների կողմից: Այսպես, պաշտոնական տվյալների համաձայն, 15 երեխա մնացել է Հայաստանում և կես տարեկան մեկ երեխա որդեգրվել է ծնողներից մեկի կողմից, 13 երեխա որդեգրվել է ընտանեկան զույգերի կողմից: Եվս մեկ երեխա որդեգրվել է ծնողներից մեկի կողմից՝ ամուսնու համաձայնությամբ:

Առաջին կիսամյակում օտարերկրացիները որդեգրել են 15 հայ երեխա, ընդ որում նրանք բոլորը որդեգրվել են ընտանեկան զույգերի կողմից:

2009 թ.-ի առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ կենտրոնացված հաշվառման է վերցվել որդեգրման ենթակա 84 երեխա, որոնցից 40-ը աղջիկներ են: Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն՝ որդեգրման հաշվառման կանգնեցված երեխաներից 23-ը ունեցել են երկու ծնող, երեքը՝ միայն մեկ ծնող, երկուսը որբ էին, 42 երեխա ունեցել են միայն մայր, մեկ երեխա ընկեցիկ էր, երեք երեխայից ծնողները հրաժարվել են:

Որդեգրման ենթակա երեխաների ամենամեծ քանակությունը գրանցվել է Երևանում (53 երեխա), 13 երեխա հաշվառման է կանգնեցվել Լոռու մարզում, երեքական երեխա՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզում, երկուական երեխա՝ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերում, մեկական երեխա՝ Արարատի և Վայոց ձորի մարզերում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան