Հայկական ԱԷԿ-ը սեպտեմբերի 5-ից կդադարեցնի աշխատանքը պլանային նորոգման նպատակով

04.09.2009, 17:34
Հայկական ԱԷԿ-ը սեպտեմբերի 5-ից կդադարեցնի աշխատանքը պլանային նորոգման նպատակով
Հայկական ԱԷԿ-ը սեպտեմբերի 5-ից կդադարեցնի աշխատանքը պլանային նորոգման նպատակով

Հայկական ԱԷԿ-ը սեպտեմբերի 5-ից կդադարեցնի աշխատանքը պլանային նորոգման նպատակով, ասաց Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։    

«Սեպտեմբերի 5-ին տեղական ժամանակով 24։00-ից կայանը կկանգնեցվի պլանային վերանորոգման։ Աշխատանքները կշարունակվեն 46 օր։ Բլոկի և տուրբինի այդ պլանային պրոֆիլակտիկ վերանորոգումը, և մյուս տուրբինի հիմնանորոգումը սովորական ընթացակարգ է»,- ասաց Մարկոսյանը։

Ինչպես ընդգծեց ՀԱԷԿ տնօրենը, Հայաստանի էներգահամակարգը չի տուժի՝ հավելելով, որ դեռևս ոչ մի անգամ սպառողները չեն զգացել կայանի՝ պլանային վերանորոգման կանգնելու հետ կապված փոփոխությունները։
   
«Հայաստանում էլեկտրաէներգիան ավելցուկով է, մեծ ավելցուկով, իսկ Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող հզորությունները շատ մեծ են»,- ասաց Մարկոսյանը։

Նրա խոսքերով, ներկայում կայանն աշխատում է նորմալ ռեժիմով և վառելանյութի մատակարարման որևէ խնդիր չկա։

«Անհրաժեշտ ամբողջ թարմ միջուկային վառելիքն անհրաժեշտ քանակությամբ տվյալ պահին կայանում է»,- ասաց Մարկոսյանը։

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ:

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003—2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը։--0-