412.18
4.03
387.5
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ընտրական համակարգի զարգացման աստիճանը ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հնարավորություն է տալիս. նախագահ

16:34
04 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ընտրական համակարգի զարգացման աստիճանը ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հնարավորություն է տալիս, կարծում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  

«Ժողովրդավարության երկար, բայց անհրաժեշտ  ճանապարհը մեզ այսօր բերել է ընտրական համակարգի զարգացման մի աստիճանի, որը հնարավորություն է տալիս անցկացնելու ազատ, արդար ընտրություններ: Բայց ասվածը, իհարկե, չի նշանակում, թե մենք ունենք կատարյալ ընտրական համակարգ: Այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, և մենք կարիք ունենք անընդհատ կատարելագործելու մեր ընտրական համակարգը»,- ասել է Սերժ Սարգսյանը` Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Եվրոպայի ընտրական իշխանությունների պատվիրակությունը Երևանում է կազմակերպության 18-րդ տարեկան համաժողովի առիթով:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում նախագահը կարևորել է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության անդամներին` նշելով, որ այս միջոցառման անցկացումը Երևանում լավ առիթ է ընտրական համակարգի խնդիրների քննարկման և դրական ընտրական փորձի փոխանակման համար:

Նախագահը խնդրահարույց պատճառների թվում նշել է հետխորհրդային երկրներին բնորոշ ընտրական մշակույթի պակասը:
 
Սերժ Սարգսյանի խոսքով` խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ կայանան ընտրական գործընթացին մաս կազմող բոլոր համակարգերը:

Նախագահ Սարգսյանը պատվիրակության անդամներից հետաքրքրվել է ընտրական հանձնաժողովների` կուսակցական կամ մասնագիտական սկզբունքով կազմավորման միջազգային փորձի մասին, նրանց հետ խոսել համաժողովի ընթացքում քննարկվելիք խնդիրներիևւ դրանց լուծման շուրջ ակնկալվող խորհրդատվությունների վերաբերյալ:

Ընկերակցության ներկայացուցիչները, ովքեր երկար տարիներ ներգրավված են Հայաստանի հետ համագործակցությունում, նշել են, որ մեր երկրի ընտրական համակարգի բարելավումն ակնհայտ է և պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցությունը ժողովրդավարացման ու ընտրական համակարգի հետագա զարգացման գործընթացներին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը