Հայ որսորդները լավ են պատրաստվել որսաշրջանին
Հայ որսորդները որսաշրջանին լավ են պատրաստվել, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Հայ որսորդների ազգային դաշինք» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Գրիգորյանը։
«Արդեն տաս օր է՝ որսաշրջանը բացվել է: Մենք մեր որսորդներին ապահովում ենք անհրաժեշտ ամեն ինչով, սկսած զենքից, ավարտած արտոնագրերով: Մենք որևէ թերի կողմ չունենք: Որսորդների համար ամեն ինչ արվում է ամենաբարձր մակարդակով»,- ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով, Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, որսաշրջանը բացվել է օգոստոսի վերջին:
«Որսաշրջանը սկսվում է լորի որսով: Լորի ավանդական որսն ամենատարածվածն է: Այնուհետև սկսվում է բադերի, կաքավների և նապաստակների որսը»,- ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով, որսորդության արտոնագիրն ընդամենը հինգ հազար դրամ է՝ շուրջ 13 դոլար:
Ինչպես նշեց Գրիգորյանը, որսորդն արտոնագրով իրավունք ունի մեկ օրում որսալ 15 լոր, հինգ կաքավ և երկու նապաստակ:
Ըստ Գրիգորյանի, որսի ժամանակ մանր խախտումների համար նախատեսված տուգանքները 30-50 հազար են կազմում, իսկ խոշոր խախտումների համար՝ 5-8 հազար դրամ:
Ներկայում Հայաստանում գրանցված է ավելի քան 20 հազար որսորդ, ովքեր հիմնականում երկու ընկերությունների՝ Հայաստանի որսորդների միության և Հայ որսորդների ազգային դաշինքի անդամ են։
ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանում որսորդ կարող է դառնալ հանրապետության ցանկացած չափահաս քաղաքացի, ով երկրի ոստիկանությունից զենք կրելու իրավունք է ստացել։--0-