Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն սեպտեմբերի 4-5-ը կարճաժամկետ այցով կգտնվի Հայաստանում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանը։
«Այցի շրջանակներում նախատեսվում է երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի քննարկում»,- ասաց Բալայանը։
Ինչպես հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Ջալագանիային, «այցը կանցկացվի Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության ձևաչափով»։ -0-