412.75
5.12
388.4
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ազգային ժողովի նախագահի տեղակալը գրություն է թողել ԱՄՆ դեսպանության սգո մատյանում

18:01
31 Օգոստոսի 2009

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արևիկ Պետրոսյանը երկուշաբթի այցելեց ԱՄՆ դեսպանություն և գրառում կատարեց ԱՄՆ սենատոր Էդվարդ Քենեդիի մահվան կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում բացված սգո մատյանում, տեղեկացնում է Հայաստանի խորհրդարանի հասարակայնության  հետ կապերի վարչությունը։

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ամերիկյան ժողովրդին, Քենեդիների ընտանիքին հայտնում ենք մեր խորին ցավակցությունները Դեմոկրատական կուսակցության ակնառու ներկայացուցիչ, բազմափորձ սենատոր, հայ ժողովրդի անկեղծ բարեկամ Էդվարդ Քենեդիի մահվան կապակցությամբ: Նրա հիշատակը վառ կմնա մեր սրտերում»,- ասվում է Արևիկ Պետրոսյանի գրության մեջ։

ԱՄՆ սենատոր Էդվարդ Քենեդիի մահվան կապակցությամբ երկուշաբթի Հայաստանում, ԱՄՆ դեսպանությունում սգո մատյան է բացվել, որում դեսպանության այցելուներն իրենց ցավակցություններն են ուղղում Ամերիկայի ժողովրդին։

Սենատոր Քենեդին վախճանվել է նախորդ չորեքշաբթի 77 տարեկան հասակում։ Էդվարդ Քենեդին 1963 թվականին սպանված ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի և 1968 թվականին սպանված սենատոր Ռոբերտ Քենեդիի կրտսեր եղբայրն է։

Էդվարդ Քենեդին ԱՄՆ Սենատում է եղել 1962 թվականից և իր մահվան պահին եղել է Սենատի առողջապահության և կրթության կոմիտեի նախագահը։ Նախորդ տարվա հունվարից նախագահական ընտրություններում Քենեդին աջակցել է Բարաք Օբամայի թեկնածությանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
22:01
20 Փետրվարի 2023
Ռուսաստանը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկումը
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ
10:15
17 Փետրվարի 2023
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում
00:02
17 Փետրվարի 2023
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով