411.99
4.03
390.88
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հնդկաստանում Հայաստանի դեսպանն իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպում է ունցել հնդկական ղեկավարության հետ

16:56
31 Օգոստոսի 2009

Հնդկաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։  

 

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հանդիպումն անցկացվել է Լոք Սաբհայի նախագահ տիկին Մեյրա Կումարի, Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի, Դելիի գլխավոր նախարար Շեյլա Դիքշիթի, ԱԳ պետնախարար տիկին Մահարանի Պրինիտ Կաուրի և ԱԳ նախարարի տեղակալ, հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Նիլիկանտան Ռավիի հետ:

Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ Հնդկաստանից վերադառնում է ջերմ հուշերով, և որ Հայաստանը չափազանց կարևորում է Հնդկաստանը` որպես մեծ ներուժ ունեցող պետություն:

Աշոտ Քոչարյանը երախտագիտություն է հայտնել հնդկական կողմին իր առաքելության ժամանակ ցուցաբերած աջակցության համար:

Դեսպանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթական, քիմիական արդյունաբերության և այլ ոլորտներում, տեղի են ունեցել բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններ, մի քանի անգամ ավելացել են ապրանքաշրջանառության ծավալները:

Նրա խոսքերով, Հնդկաստանը և Հայաստանը փոխշահավետ և սերտ համագործակցություն են իրականացրել միջազգային ատյաններում: Սերտ և բարեկամական հարաբերությունների շնորհիվ Դելիում անցկացվել են հայկական արվեստի շաբաթներ, հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստը, հայ-հնդկական բիզնես ֆորում, շախմատի երիտասարդական հավաքականների մրցաշար, բացվել է Հայաստանի փողոցը:

Դեսպանը հույս է հայտնել, որ հետագայում ևս կշարունակվի դինամիկ և հետևողական փոխգործակցություն տարբեր ոլորտներում:

Կարևորելով հնդկահայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում` Աշոտ Քոչարյանը բարձր է գնահատել Հնդկաստանի իշխանությունների ուշադրությունը և հոգատար վերաբերմունքը հայկական համայնքի և Հնդկաստանում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների հանդեպ:

Իր հերթին, խորհրդարանի նախագահ Մեյրա Կումարն ընդգծել է դարավոր պատմություն ունեցող հայ-հնդկական հարաբերությունների փաստը: Նա նշել է, որ Հայաստանը հարուստ մշակույթով երկիր է և  կարևորել  մշակութային և կրթական փոխանակումների անհրաժեշտությունը:

Կումարը բարձր է գնահատել Հայաստանի բարձրագույն կրթության մակարդակը` կարևորելով հնդիկ ուսանողների ուսումնառությունը Երևանի պետական բժշկական համալսարանում:

Դեսպանը Մեյրա Կումարին է հանձնել ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական նամակների բնօրինակները Հնդկաստանի Անկախության օրվա և Լոք Սաբհայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հանդիպումների ընթացքում հնդկական կողմը նշել է, որ Աշոտ Քոչարյանը ՀՀ դեսպանի պաշտոնում իր գործունեության ընթացքում զգալի նպաստ է բերել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում: Ընդգծվել է, որ Հնդկաստանի ղեկավարությունն ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի հետ հարաբերությունները` կարեւորելով երկկողմ տնտեսական համագործակցության խորացումը:

«Հայդերաբադ Հաուս» պաշտոնական ընդունելությունների տանը ՀՀ դեսպանի պատվին Հնդկաստանի արտգործնախարարությունը կազմակերպել է պաշտոնական ճաշ, որին ներկա են գտնվել Հնդկաստանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ,

Նյու-Դելիում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Հնդկաստանի հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ:

Հնդկաստանի նախագահ Պրատիբհա Պատիլի նստավայրում անցկացված ընդունելության ժամանակ Հայաստանի դեսպանը կարճատև զրույց է ունեցել վարչապետ Մանմոհան Սինգհի հետ և փոխանցել ՀՀ ղեկավարության ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները երկրի Անկախության օրվա կապակցությամբ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից