417.4
4.02
393.4
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում 2009 թ.-ի արդյունքներով տնտեսական անկումը կկազմի շուրջ 12-14 տոկոս, իսկ սղաճը` 6 տոկոս. ՀԲ

13:58
31 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Տնտեսական անկումը Հայաստանում 2009 թ.-ի արդյունքներով շուրջ 12-14 տոկոս կկազմի, իսկ սղաճը` 6 տոկոս, երկուշաբթի լրագրողներին ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:

ՀՀ Ֆինանսների նախարարության գնահատականներով, տնտեսական անկումը երկրում ընթացիկ տարվա արդյունքներով կգտնվի 10-15 տոկոսի սահմաններում: Տնտեսական անկումը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2009 թ.-ի հունվար-հուլիսին 18,5 տոկոս է կազմել: Ընդ որում ՀՆԱ ծավալը 1417,1 մլրդ դրամ է կազմել /3789,6 մլն դոլար/:   

Վարուդակիսի խոսքերով, չնայած 2009 թ.-ի առաջին 7 ամսում 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսության անկման զգալի աճ է դիտարկվել` 18,5 տոկոս, ոգեշնչում է այն փաստը, որ հուլիսին, հունիսի համեմատ, նկատվում են որոշակի դրական միտումներ:  

Ինչպես նշեց ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը, անգամ ճգնաժամից ամենից շատ տուժած շինարարության ոլորտում 2009 թ.-ի հուլիսին հունիսի համեմատ ակտիվությունն ավելացել է 4,5 տոկոսով, արդյունաբերական արտադրությունն աճել է 6 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի արդյունաբերությունը աճել է 2 տոկոսով:

Նրա գնահատականներով, փոփոխություններից շատերը սեզոնային բնույթ են կրում, սակայն ընդհանուր տպավորություն է ստեղծվում, որ տնտեսության անկման գործընթացը կանգ է առել:

«Հաշվի առնելով աշխարհում ընդհանուր տնտեսական իրավիճակի բարելավումը, մասնավորապես ԱՄՆ-ում և Եվրոպայում, բազային ապրանքների գների աճը, այդ թվում պղնձի ու մոլիբդենի, մենք ակնկալում ենք, որ տնտեսական անկումը Հայաստանում 2009 թ.-ի արդյունքներով շուրջ 12-14 տոկոս կկազմի»,- ասաց Վարուդակիսը:   

Միևնույն ժամանակ, նրա խոսքերով, ՀԲ կանխատեսումների համաձայն, սղաճը Հայաստանում տարեվերջի տվյալներով շուրջ 6 տոկոս կկազմի:  

«Նման բարձր սղաճի պատճառն այն փաստ կդառնա, որ տնտեսության կայունացման պարագայում ազգային արժույթի արժեզրկման միտումներն ավելի բարձր գների տեսքով կարտահայտվեն, ինչին կավելանա նաև էներգակիրների և նավթի գների աճը»,- ասաց Վարուդակիսը:   

Ընդ որում, նա հավելեց, որ 12-ամսյա կտրվածքում սղաճն ավելի ցածր կլինի հաշվի առնելով այն, որ մինչ այժմ այն պահպանվում է բավականին ցածր մակարդակում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը