Համաշխարհային բանկը Հայաստանին 36,6 միլիոն ԱՄՆ դոլար վարկ կտրամադրի

31.08.2009, 13:12
Համաշխարհային բանկը Հայաստանին 36,6 միլիոն ԱՄՆ դոլար վարկ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին 36,6 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը՝ ճանապարհների կատարելագործման նախագծի (Lifeline Roads Improvement Project - LRIP) շրջանակներում, ասվում է ՀԲ-ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ: Վարկի մարման ժամկետը 25 տարի է՝ տասնամյա արտոնյալ ժամանակաշրջանով:

Տեղեկատվության համաձայն, LRIP ծրագրի շրջանակներում կֆինանսավորվի նախագծային գործունեության ընդլայնումը՝ 140-կիլոմետրանոց ճանապարհային ցանցի վերականգնման և գյուղական համայնքները հիմնական մայրուղիներին ու խճուղիներին միացնելու միջոցով:

«Վարկի միջոցները կնպաստեն նաև ֆինանսական ճգնաժամի հետևանքների մեղմացմանը՝ ճանապարհաշինության ոլորտում ժամանակավոր աշխատատեղերի ստեղծման միջոցով», - նշվում է տեղեկատվության մեջ:

Մասնավորապես խոսքը ճանապարհային նախագծերի մշակման, աշխատանքների վերահսկման, մայթերի դիզայնի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում ներուժի զարգացման մասին է:-0-