431.08
4.38
402.99
+3
Եղանակը Երևանում
Հայ

Վրաստանը պետք է հաշտվի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կորստի հետ. ՀՀԿ պատգամավոր

17:47
28 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանը պետք է հաշտվի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կորստի հետ, հայտարարեց  Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր, Հայաստանի խորհրդարանի մարդու իրավունքի պաշտպանության և հասարակական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը։  

«Նրանք պետք է հասկանան, որ այս հարցը վերջնականապես փակված է, և այս երկու պետություններն արդեն անկախ են Ռուսաստանի հովանավորության ներքո։ Վրաստանը երբեք չի կարող վերադարձնել այդ տարածքները»,- ուրբաթ լրագրողներին հայտնեց Պետրոսյանը։

Նրա խոսքերով, Վրաստանը կարող է վերադարձնել Աբխազիան և Օսեթիան «միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը չլինի»։

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանը կարող է միջնորդի առաքելություն կատարել Թբիլիսիի և Մոսկվայի միջև։

«Այսօր ռուս-վրացական հարաբերությունները շատ վատ վիճակում են, և անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է միջնորդ դառնալ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման հարցում»,- ասաց Պետրոսյանը։

Նա նշեց նաև, որ վրացական իշխանությունները խորապես սխալվում են՝ սրելով հարաբերությունները Հայաստանի հետ։

«Հայաստանը երբեք Վրաստանի համար վտանգ չի ներկայացրել։ Հակառակը, որքան լավ հարաբերություններ ունենա Վրաստանը Հայաստանի հետ, այնքան կզարգանան առևտրատենտեսական կապերը երկու երկրների միջև»,- նշեց Պետրոսյանը։

Նրա խոսքերով, Վրաստանը ճիշտ կգործի, եթե փոխի իր քաղաքականությունը հայերի նկատմամբ։

«Չնայած գաղտնիք չէ, որ վրացական իշխանությունները հայատյաց քաղաքականություն են իրականացնում՝ սկսած հայկական հուշարձանների յուրացումից մինչև տարբեր միջազգային կազմակերպություններում Հայաստանին դեմ քվեարկելը։ Այս իրավիճակում մեր պետական միջամտությունն անհրաժեշտություն է»,- նշեց Պետրոսյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը