Ադրբեջանը կկրկնի Վրաստանի ճակատագիրը, եթե պատերազմ սկսի Հայաստանի հետ. ՀԴԿ առաջնորդ

27.08.2009, 15:21
Ադրբեջանը կկրկնի Վրաստանի ճակատագիրը, եթե պատերազմ սկսի Հայաստանի հետ. ՀԴԿ առաջնորդ
Ադրբեջանը կկրկնի Վրաստանի ճակատագիրը, եթե պատերազմ սկսի Հայաստանի հետ. ՀԴԿ առաջնորդ

Ադրբեջանը կկրկնի Վրաստանի ճակատագիրը, եթե պատերազմ սկսի Հայաստանի հետ,  կարծում է  Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքերով, Ադրբեջանն, ինչպես և Վրաստանը 2008 թվականի օոգոստոսին, դրսից օգնություն ստանալու հույս ունի։

«Ադրբեջանը կպարտվի պատերազմում, ինչպես և առաջին անգամ։ Բացի այդ, միջազգային հանրությունը թույլ չի տա, որպեսզի այդ պատերազմը մեկ օրից ավելի տևի»,- ասաց կուսակցության առաջնորդը։

Սարգսյանի խոսքերով, հնարավոր պատերազմը կհեղինակազրկի Ադրբեջանին։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ վերացավ հսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հարակից յոթ շրջանում:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ կնքված եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ մահացավ շուրջ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնն ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվայանից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնց համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-