431.08
4.38
402.99
-3
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանն արագ կլուծի ԼՂՀ միջազգային ճանաչման խնդիրը, եթե ընտրի ուժային տարբերակը. Քոչարյան

13:49
25 Օգոստոսի 2009

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Ադրբեջանն արագ կլուծի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման խնդիրը, եթե որոշի ընտրել հակամարտության կարգավորման ուժային տարբերակը:

Նման կարծիք է հայտնել Քոչարյանը, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում մեկնաբանելով ադրբեջանցի լրագրողի խոսքերն այն մասին, թե «Ադրբեջանն արագ կլուծի խնդիրը ռազմական ճանապարհով, եթե Հայաստանն այդպես երկար ժամանակ դիմադրի խաղաղ լուծմանը»:

«Առաջին հերթին, այդ դեպքում Ադրբեջանը շատ արագ կլուծի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման խնդիրը: Դա ակնհայտ է: Երկրորդը, ինչ վերաբերում է արագ լուծմանը, ապա ինձ մնում է ևս մեկ անգամ հիշեցնել՝ նրանք այդպես էին մտածում մինչև 1994 թվականը, մինչև իրենք խաղաղություն խնդրեցին: Եվ խաղաղության եռակողմ պայմանագիրը, ավելի ճիշտ հրադադարի մասին պայմանագիրը, որը կնքվել է Ռուսաստանի միջնորդությամբ, գործում է մինչ այժմ: Կարծում եմ՝ դա բոլոր ժողովուրդների բարօրության համար է», - ընդգծել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Նրա խոսքերով, Ադրբեջանը մշտապես սպառնում է պատերազմով՝ հարցը դնելով հետևյալ կերպ՝ կամ նա ստանում է ամեն ինչ կամ տարածաշրջանը ստանում է պատերազմ:

Մասնավորապես ՀՀ ԱԳ փոխնախարարը հիշեցրել է, որ ուժային ճանապարհով խնդրի լուծման մասին բազմաթիվ անգամ հայտարարել է բարձրագույն ղեկավարությունը՝ ի դեմս նախագահի՝ չնայած Մայնդորֆյան հռչակագրի ստորագրմանը, որում կողմերը պարտավորվել են փնտրել հակամարտության կարգավորման ոչ ուժային ուղիներ:

Այնուամենայնիվ, Քոչարյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ղեկավարությանը կբավականացնի խելամտությունը՝ չկրկնելու համար արդեն մեկ անգամ կատարած սխալները:

«Հակամարտության ռազմական փուլը կառուցվել է թվաբանության հիման վրա: Իսկ թվաբանությունը հիմնված էր նյութական, մարդկային պաշարների, սպառազինության, տեխնիկայի վրա. ակնհայտ էր, որ գերազանցությունն Ադրբեջանի կողմն էր: Եվ ամեն անգամ, երբ նրանք սկսում էին ռազմական գործությունների նոր փուլ, նոր պարտություն էին կրում», - ասել է Քոչարյանը:

Պատասխանելով այն հարցին, «թե նրանց կողմից ռազմական ճանապարհով գնալու դեպքում, ինչպիսի՞ գործություններ կձեռնարկի Հայաստանը»՝ Քոչարյանն ասել է, որ «այնպիսի գործողություններ, ինչպիսին ձեռնարկվեցին 90-ականներին՝ հակամարտության ռազմական փուլի ժամանակ»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան