415.57
4.67
386.18
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ֆրանսահայերին մտահոգում է այն, որ Վրաստանի իշխանությունները կարող են ոչնչացնել հայ ակտիվիստին

15:46
24 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայում գործող «Չոբանյան» հեղինակավոր հայկական ինստիտուտը ֆրանս-վրացական խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Դենիել Պոլին «Վահագն Չախալյանը մահվան սպառնալիքի տակ է» խորագրով նամակ է ուղղել, որում մտահոգություն է հայտնում այն մասին, որ Վրաստանում կալանքի մեջ գտնվող հայ ակտիվիստ Վահագն Չախալյանը ֆիզիկական վերացման վտանգի մեջ է։

«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած նամակում նշվում է, որ Ջավախքի (Վրաաստանի հայաբնակ տարածաշրջան) հայ ակտիվիստ, «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանին վտանգ է սպառնում։

««Երկիր» միությունը տեղեկացրել է մեզ, որ, ըստ հավաստի աղբյուրների, վրացական իշխանությունները կարող են բռնություն գործադրել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի նկատմամբ ` նրան չեզոքացնելու կամ վերացնելու նպատակով»,- նշվում է փաստաթղթում։  

Նամակում նշվում է, որ այս հաղորդագրության հավաստիության անուղղակի ապացույց է այն, որ հուլիսի 31-ին Վահագն Չախալյանին Թբիլիսիի Գլդանիի №8 մեկուսարանից տեղափոխելը Ռուսթավի քաղաքի №2 գաղութ, որտեղ «հնարավոր սադրանք կազմակերպելու առումով հնարավորությունները ավելի բարենպաստ են»։

Ֆրանսահայերի կազմակերպության ներկայացուցիչների կարծիքով, այդ ամենն արվում է այն պայմաններում, երբ նրա նկատմամբ դատավճռի բողոքարկումը ընթացքի մեջ է:

«Ֆրանսիան, որպես մարդու իրավունքների երկիր, չի կարող մնալ անտարբեր այս իրավիճակի նկատմամբ: Մենք հորդորում ենք Ձեզ միջամտել` Ձեր վրացի պաշտոնակիցներից պահանջելով, առաջին հերթին`անմիջապես ապահովել Վահագն Չախալյանի ֆիզիկական անվտանգությունը, իսկ այնուհետև` երաշխավորել անկողմնակալ դատավարության նրա իրավունքը` հնարավորություն տալով նրան պաշտպանվելու իր կողմից ընտրված փաստաբանի միջոցով, հնարավորություն, որից նա առայսօր զրկված է»,- ընդգծվում է նամակում։

Փաստաթղթում նշվում է, որ «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունների տվյալներով, վրացական իշխանությունները իրականացնում են հստակ ծրագիր` ուղղված ջավախահայության արտագաղթի խրախուսմանը և հայաբնակ տարածքների վրացականացմանը:

«2008թ. հուլիսին ձերբակալված ջավախահայության քաղաքացիական շարժման առաջնորդը բանտում է այն բանի համար, որ համարձակվել է պահանջել տարածաշրջանում հայերենին վրացերենին համահավասար վարչական լեզվի կարգավիճակ տալ: Հայկական եկեղեցիները Թբիլիսիում վերածվում են վրացական ուղղափառ եկեղեցիների վրացական իշխանությունների ուղղակի մեղսակցությամբ:  Այս հալածանքների համատեքստում Վահագն Չախալյանը խորհրդանշական թիրախ է դարձել ոստիկանության և դատարանի ագրեսիայի համար»,- նշվում է նամակում:

Վահագն Չախալյանը 2009 թ.-ի ապրիլի 7-ին Վրաստանի Ախալցխայի շրջանային դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Մի շարք հայկական կազմակերպություններ նրա դեմ հարուցված մեղադրանքները շինծու են համարում:   -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:35
09 Հունիսի 2023
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. առաջնորդները հանդիպել են Սոչիում (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. առաջնորդները հանդիպել են Սոչիում. ՎԻԴԵՈ
14:06
08 Հունիսի 2023
Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ից հայտնեցին, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
22:51
07 Հունիսի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ
11:48
07 Հունիսի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
14:15
06 Հունիսի 2023
Փոխվարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման հեռանկարները
Քննարկվել են նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր
16:02
05 Հունիսի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները կմեկնարկեն հունիսի 12–ին Վաշինգտոնում. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով
11:42
05 Հունիսի 2023
Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում