ՀՀ ոստիկանապետը կարծում է, որ թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանը լավ ցուցանիշներ ունի

21.08.2009, 17:59
ՀՀ ոստիկանապետը կարծում է, որ թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանը լավ ցուցանիշներ ունի

ՀՀ ոստիկանապետը կարծում է, որ Հայաստանը լավ ցուցանիշներ ունի թրաֆիքինգի դեմ պայքարում։ 

«Թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանում լուրջ քայլեր են ձեռնարկվել, և հանրապետությունը երկրորդ հատուկ վերահսկվող ցուցակից տեղափոխվել է անմիջականորեն երկրորդ խումբ»,- ուրբաթ լրագրողներին հայտնեց Սարգսյանը։

Հայաստանի ոստիկանապետի կարծիքով, այն, որ ԱՄՆ կողմից աշխատանքները դրական են գնահատվել, լուրջ ձեռքբերում է, քանի որ իսկապես այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել։

Ըստ նրա, իրականացված աշխատանքի արդյունքում աճել է ինչպես քրեական գործերի, այնպես էլ բացահայտված տուժածների թիվը։

«Կարծում եմ, որ այս առումով մենք լավ ցուցանիշներ ունենք»,- ավելացրեց Սարգսյանը։

Խոսելով կառուպցիայի դեմ պայքարի մասին՝ Հայաստանի ոստիկանապետն ասաց, որ վեց ամիսների ընթացքում ողջ հանրապետությունում բացահայտվել է կաշառակերության 31 դեպք՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 7 դեպքի դիմաց։

«Կոռուպցիոն դրսևորումները, դժբախտաբար, դեռևս գոյություն ունեն Հայաստանում և, հավանաբար, կարելի է ասել, որ մեր աշխատանքներն առայժմ չի կարելի դրական համարել։ Այդ առումով մեզ դեռ լուրջ աշխատանք է սպասվում»,- հավելեց Սարգսյանը։ -0-