411.99
4.03
390.88
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում 2009 թվականի առաջին կիսամյակում հանցավորությունն աճել է 71 տոկոսով. Ոստիկանապետ

16:30
21 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2009 թվականի առաջին կիսամյակում հանցավորությունն աճել է 71 տոկոսով, ուրբաթ տեղեկացրեց ՀՀ  ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Նրա խոսքերով, 2009 թվականին արձանագրվել է 6849 հանցագործություն՝ 2008 թվականի 3998 հանցագործության դիմաց։

«Համեմատելով այս և նախորդ տարվա ցուցանիշները՝ կարող եմ ասել, որ գրանցվել է հանցագործությունների աննախադեպ աճ, ինչին ես հանգիստ եմ նայում, առանձնահատուկ ոչինչ չեմ տեսնում»,- ասաց նա։

Ոստիկանապետի խոսքերով, հանցավորության աննախադեպ աճը մի քանի պատճառ ունի։ «Առաջին հերթին, հանցավորությունը սոցիալական երևույթ է, և հանցավորության աճը սոցիալական արմատներ ունի»,- ընդգծեց Ալիկ Սարգսյանը։

Նա նշեց, որ Քրեակատարողական օրենսգրքում կատարած փոփոխությունների պատճառով և համաձայն դատախազության հետ ձեռք բերած պայմանավորվածության, Ոստիկանության վիճակագրությունում ընդգրկվել է 1324 հանցագործություն, որոնց փաստով քրեական գործերի հարուցումը մերժվել է՝ ելնելով գործի նյութերից, ինչպես նաև 134 գործ, որոնք դադարեցվել են տուժածների դիմումի համաձայն։ «Այս հանցագործությունները կատարվել են նախորդ տարի, բայց այդ ժամանակ դրանք չեն գրանցվել»,- նկատեց նա։ 

Բացի այդ, աճի վրա ազդել է նաև գաղտնի հանցավորության աճը, այդ թվում՝ կապված տնտեսական հանցագործությունների, թմրանյութեր ու զենք պահելու հետ։

Արձանագրված հանցագործությունների թվի աճի վրա է ազդել նաև հաջող պայքարը հանցագործությունները չգրանցելու արատավոր պրակտիկայի դեմ։ Այդ կապակցությամբ Ոստիկանապետը նշեց, որ Ոստիկանությունն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիները տարբեր պատճառներով իրենք չեն դիմել ոստիկանություն։

Վերջում ոստիկանապետը նշեց, որ հանցավորությունը բոլոր ժամանակներում եղել է և կլինի, և ողջ հարցը դրա դեմ արդյունավետ պայքարելն է։

Այս առումով նա ասաց, որ, չնայած հանցավորության աճին, արձանագրվել է նաև միջին հաշվով 10 տոկոսով բացահայտում՝ ըստ հանցագործությունների բոլոր տեսակների։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից