SuperJet International ընկերությունը /SJI-ը իտալական Alenia Aeronautica «Սուխոյ ընկերություն» ԲԲԸ համատեղ ձեռնարկությունն է/ համաձայնագիր է կնքել հայկական «Արմավիա» ավիաընկերության հետ՝ ռուսական տարածաշրջանային Sukhoi Superjet 100 ինքնաթիռի հետվաճառքային օժանդակություն կատարելու նպատակով, ասվում է SJI հաղորդագրության մեջ: «Արմավիան» և ռուսական «Աերոֆլոտը» Superjet 100-ի մեկնարկային պատվիրատուներն են:
Տվյալ համաձայնագրի համաձայն, Superjet International-ն ու «Արմավիան» հաստատում են 2009թ.-ի նոյեմբերի վերջին 5 տարի ժամկետով համաձայնության գալու մտադրությունը SuperCare ծրագրի շրջանակներում Superjet 100 ինքնաթիռի հետվաճառքային սպասարկման ծառայություններ ցուցաբերելու երկարացման հնարավորությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հրապարակաված հաղորդագրությանը:
SuperCare պլանն իրենից համապարփակ ծրագիր է ներկայացնում: Սա ինքնաթիռի՝ թռիչքին պատրաստ լինելը բարձրացնելու համար ստեղծված լուծումների նորարարական համալիր է, որը նվազեցնում է դրանց վերանորոգման-շահագործման և վարչական ծախսերը: Մասնավորապես, «Արմավիան» այնպիսի ծառայությունների հնարավորություն կստանա, ինչպիսիք են պահուստային մասերի և ինքնաթիռի սարքավորումների սպասարկման/վերանորոգման նույն ինտերֆեյսի մատչելիությունը, հայտնում է SJI-ը:
«Մենք ուրախ ենք, որ SuperJet International-ի հետ երկարատև ու փոխշահավետ հարաբերությունների հիմք ենք դրել՝ օգտագործելով SuperCare Plan ծրագիրը մեր նոր SSJ100-ի շահագործման օրվանից սկսած: Մենք կարծում ենք, որ ժամավճարով նման ծրագիրը ճիշտ լուծում է միաժամանակ ինքնաթիռների՝ թռիչքին պատրաստ լինելը բարձրացնելու և ծախսերը օպտիմալացնելու համար»,- ասաց «Արմավիայի» գլխավոր տնօրեն Նորայր Բելույանը, ում խոսքերը մեջբերված են հաղորդագրության մեջ:
Ինչպես չորեքշաբթի ՌԻԱ Նովոստիին հայտնեց Superjet-ի արտադրող «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»/ՍՔԻ/ ընկերության նախագահ Վլադիմիր Պրիսյաժնյուկը, 2010թ.-ին ընկերությունը մեկնարկային պատվիրատուներ «Արմավիային» ու «Աերոֆլոտին» կմատակարարի առաջին ինքնաթիռները: Նրա խոսքերով, պատվիրված ինքնաթիռները կստանան նաև իտալական Italy ընկերությունն ու ռուսական Ֆինանսալիզինգային ընկերությունը: Ընդհանուր առմամբ 2010 .-ին ՍՔԻ-ն ծրագրում է մատակարարել 18 ինքնաթիռ, ասաց Պրիսյաժնյուկը:
Ավելի վաղ արտադրողը ծրագրում էր սկսել Superjet 100 մատակարարումը մեկնարկային պատվիրատուներին 2009 թ.-ի վերջում, սակայն հետո հայտնվեցին հաղորդագրություններ, որ մատակարարումները կտեղափոխվեն 2010 թ.-ի առաջին կիսամյակ: «Սուխոյ» հոլդինգի ղեկավար Միխայիլ Պողոսյանը չորեքշաբթի հայտարարեց, որ հոլդինգը մինչև 2009 թ.-ի վերջը կավարտի արտոնված փորձարկումներն ու մատակարարման կպատրաստի առաջին Superjet 100 ինքնաթիռները:
«Արմավիա» ավիաընկերությունը Օդային փոխադրամիջոցների միջազգային ընկերակցության անդամ է, կատարում է շուրջ 250 չվերթ ավելի քան 30 ուղղություններով դեպի ԱՊՀ, Եվրոպա և Մերձավոր Արևելքի երկրներ:
2008 թ.-ին «Արմավիան» գրեթե 647000 ուղևոր է տեղափոխել: Ընկերության օդային ավիապարկը կազմված է Ա-319 /3/, Ա-320 /2/, Իլ-86, ՏՈւ-134 տեսակի օդանավերից:
Վենետիկում տեղակայված SuperJet International ընկերությունը իտալական Alenia Aeronautica ընկերության /նրան են պատկանում բաժնետոմսերի 51 տոկոսը/, որը ընդգրկված է Finmeccanica ընկերությունների խմբում, և «Սուխոյ ընկերություն» ԲԲԸ /49 տոկոսը/ համատեղ ձեռնարկությունն է: Համատեղ ձեռնարկության գործառույթներն են եվրոպական, ամերիկյան, աֆրիկյան, Օկեանիայի և Ճապոնիայի շուկաներում Sukhoi Superjet 100 ընտանիքի ինքնաթիռների մարքեթինգը, վաճառքը, կաստոմիզացիան և մատակարարումը: Սրանից բացի, SuperJet International ընկերությունը պատասխանատու է նաև ամոբղջ աշխարհում SSJ100 ինքնաթիռների հետվաճառքային սատարման ու սպասարկման համար: SJI-ը պատասխանատու է նաև SSJ100 ընտանիքի ինքնաթիռների առկա բազային հենքի վրա VIP ու բեռնատար փոխադրումների համար նախատեսված տարբերակների նախագծման ու մշակման համար: համատեղ ձեռնարկության մասնաճյուղն արդեն գործում է Մոսկվայում: Բացի այդ, SuperJet International-ը վաճառքի գրասենյակներ ունի Թուլուզում /Ֆրանսիա/ և Վաշինգտոնում /ԱՄՆ/:
Superjet 100 մերձմագիստրալային ուղևորատար ինքնաթիռը, որը Boeing-ի հետ համատեղ մշակել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ն, հաշվարկված է մինչև 4,4 հազար կիլոմտեր տարածությունը մինչև 98 ուղևոր տեղափոխելու համար: Առաջին Superjet 100-ը հանրությանն է ներկայացվել 2007թ. սեպտեմբերի 26-ին Ամուրի Կոմսոմոլսկի գործարանում: Հենց այնտեղ էլ հաջողությամբ իրականացվել է առաջին թռիչքը:-0-