ՀՀ նախագահը ԱՄՆ պետքարտուղարի հետ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր է քննարկել
13:42
21 Օգոստոսի 2009
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր է քննարկել, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային հիմնախնդիրներին` մասնավորապես հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն
Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ, նշել են Պետքարտուղարությունից
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ)մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը