ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Չնայած տնտեսական ճգանժամի պատճառով թափուր աշխատատեղերի կրճատմանը, շահառուների ակտիվ մասնակցությունը և զբաղվածության տարածքային կենտրոնների աշխատանքը թույլ տվեցին այս տարի 6 տոկոսով բարձրացնել աշխատանքի տեղավորման ընդհանուր ցուցանիշը նախորդ տարվա համեմատ, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության պետ Սոնա Հարությունյանը։
«Հուլիսի ընթացքում գործակալությանն է ներկայացվել 1149 թափուր տեղ։ Առաջվա պես թափուր են մնում բժիշկների, ուսուցիչների, գործակալների և վարորդների տեղերը»,- հայտնեց Հարությունյանը։
Նա հայտնեց, որ հուլիսին աշխատանք փնտրող 5049 հայ տեղավորվել է աշխատանքի, ինչը 6,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալ ցուցանիշը։
Հայաստանում աշխատանք փոնտրողների ընդհանուր թիվն ընթացիկ տարվա օգոստոսի դրությամբ, գործակալության տվյալների ցուցանիշների համաձայն, կազմում է 101,1 հազար մարդ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 92,1 հազարի դիմաց։
Հարությունյանի խոսքերով, գործազուրկները կազմում են 83,8 տոկոս կամ աշխատանք փնտրողների ընդհանուր թվի 84,7 հազարը։ Տվյալ ցուցանիշն աճել է 10,8 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ և 11,8 տոկոսով տարեսկզբի համեմատ։
Հարությունյանը նշեց նաև, որ գործազուրկների 29 տոկոսը կազմում են տղամարդիկ, 71 տոկոսը՝ կանայք, ընդ որում, գործազուրկների մոտ 14 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, 25 տոկոսը՝ միջին մասնագիտական կրթություն։ -0-