Հայ մարզիկները բարեհաջող հանդես են գալիս բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

20.08.2009, 17:36
Հայ մարզիկները բարեհաջող հանդես են գալիս բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Հայ բռնցքամարտիկներ Վլադիմիր Մարգարյանը (64 կգ), Կարեն Այլազյանը (51 կգ) և Արամ Ավագյանը (57 կգ) բարեհաջող են մեկնարկել Լեհաստանի Շեցին քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Այլազյանը (51 կգ) քառորդ եզրափակիչում 5:0 հաշվով հաղթելով մոլդովացի Իգոր Օսիպովին, անցել է կիսաեզրափակիչ փուլ` իր համար նվազագույնն ապահովելով բրոնզե մեդալ:

Ինչպես ասվում է Սպորտի և երիտասարդների հարցերի նախարարության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, իր առաջին մենամարտում հաղթանակ է տարել գերծանրքաշային Հովհաննես Օհանյանը` անցնելով քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի խորվաթ Դինո Մանսոուրի հետ: Քառորդ եզրափակիչ է անցել նաև Հարություն Աբրահամյանը (69 կգ)` 4:2 հաշվով պարտության մատնելով էստոնացի Դմիտրի Կոռնիլինին:

Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները` Վլադիմիր Մարգարյանը և Արամ Ավագյանը (57 կգ) պարտվել են համապատասխանաբար` Գերմանիան ներկայացնող Արայիկ Մարությանից և ռումինացի Մարին Դրագոսից` դուրս մնալով հետագա մրցապայքարից:

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնություն Հայաստանը ներկայացնում է 8 մարզիկ. Կարեն Այլազյանը (51 կգ), Վլադիմիր Մարգարյանը (64 կգ), Արամ Ավագյանը (57 կգ), Ալեքսանդր Շախյանը (54 կգ), Գոռ Արիստակեսյանը (74 կգ), Հարություն Աբրահամյանը (69 կգ), Ազատ Դավթյանը (91 կգ) և գերծանրքաշային Հովհաննես Օհանյանը: -0-