Հանրաճանաչ ավանգարդ-ֆոլկ-ջազ խմբի հիմնադիրը ծրագրում է Հայաստանում Արվեստների կենտրոն բացել

20.08.2009, 13:09
Հանրաճանաչ ավանգարդ-ֆոլկ-ջազ խմբի հիմնադիրը ծրագրում է Հայաստանում Արվեստների կենտրոն բացել
Հանրաճանաչ ավանգարդ-ֆոլկ-ջազ խմբի հիմնադիրը ծրագրում է Հայաստանում Արվեստների կենտրոն բացել

«Armenian Navy Band» հանրաճանաչ հայկական ավանգարդ-ֆոլկ-ջազ խմբի հիմնադիր Արտո Թունջբոյաջյանը ծրագրում է Հայաստանում Արվեստների կենտրոն բացել, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, Կենտրոնի բացման ծրագրերի մասին Թունջբոյաջյանը տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

«ՀՀ մշակույթի նախարարը խոստացել է հնարավորին չափ սատարել այդ գաղափարի իրականացման գործում», - ընդգծել են մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում Թունջբոյաջյանը նախարարին է ներկայացրել հայկական մշակույթը նոր ժամանակներում արվեստի նոր արտահայտչամիջոցներով աշխարհին ներկայացնելու, հայի ինքնությունը նորովի բացահայտելու իր ուրույն պատկերացումներն ու դիտարկումները:

«Armenian Navy Band» հանրաճանաչ հայկական ավանգարդ-ֆոլկ-ջազ խումբը, որը հիմնադրվել է 90-ականների վերջին, աշխարհում ամենահայտնի հայկական երաժշտական խմբերից է:

«Armenian Navy Band» խումբը նվագում է յուրօրինակ ժանրում, որը մասնագետներն անվանում են հայկական ֆյուժն՝ հայկական ազգային, ավանգարդ և ջազային երաժշտության համադրում: Խումբը բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցանակների դափնեկիր է:-0-