Չորքեշաբթի Հայաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են երիտասարդ մի կնոջ, ում կասկածում են սեփական մոր սպանության մեջ, տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրից:
«Օգոստոսի 18-ին, ժամը 17.30-ին, Մեծ Պարնիի գյուղապետից ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1980 թ. ծնված Լուսինե Մ.-ն կացնով սպանել է մորը` 1951 թ. ծնված Գոհարիկ Քոսյանին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում, Լուսինե Մ.-ն տան բակում կացնով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գ. Քոսյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հանգամանքները պարզվում են: Կացինը և փայտի կտորն առգրավված են:
Կատարվում է նախաքննություն:-0-