Հայաստանը կարող է մասնակցել Իսրայելում անցկացվելիք գյուղատնտեսական ցուցահանդեսին

19.08.2009, 16:36
Հայաստանը կարող է մասնակցել Իսրայելում անցկացվելիք գյուղատնտեսական ցուցահանդեսին

Հնարավոր է՝ Հայաստանը մասնակցի ջրային ռեսուրսներին և նոր տեխնոլոգիաների կառավարմանը նվիրված ցուցահանդեսին, որը կանցկացվի նոյեմբերին Իսրայելում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ցուցահանդեսին մասնակցելու հարցերը քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի և Հայաստանում Իսրայելի Արտակարգ և Լիազոր դեսպան Շեմի Ցուրի հանդիպման ընթացքում։ 

«Կողմերը քննարկել են հայ-իսրայելական վերամշակող համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, բիզնես-կապերի հաստատման և գյուղատնտեսության բնագավառում փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Իսրայելական կողմը պարտավորվել է Հայաստանին օժանդակություն ցուցաբերել հիդրոմասնագետների վերապատրաստման գործում «Մաշավ» ծրագրի շրջանակներում։

Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ Հայաստանի և Իսրայելի միջև բարի ավանդույթներ են ձևավորվել։ Նրա խոսքերով, փոխադարձ կապերը հատկապես կարևոր են գիտական հետազոտությունների, սելեկցիոն աշխատանքների, կենսատեխնոլոգիաների, կենդանաբուծության, անտառային տնտեսության բնագավառներում։ -0-