ԱՄՆ-ն ռուս-թուրքական մերձեցում թույլ չի տա. փորձագետ

19.08.2009, 14:34
ԱՄՆ-ն ռուս-թուրքական մերձեցում թույլ չի տա. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն ռուս-թուրքական մերձեցում թույլ չի տա՝ ճնշում գործադրելով Թուրքիայի վրա, կարծում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

«Մերձեցման որոշակի փուլում Թուրքիան ստիպված կլինի ենթարկվել Վաշինգտոնի կամքին և կանգ առնել՝ զերծ մնալով Ռուսաստանի հետ հետագա մերձեցումից»,- չորեքշաբթի նա հայտարարեց լրագրողներին:  

Փորձագետի խոսքերով, հիմա Թուրքիան, տատանվելով Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև, ընդլայնում է իր հնարավորությունները, փորձում է օգտվել այն բանից, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև անհաշտելի պայքար է ընթանում ազդեցության գոտիների համար:

Նա ընդգծեց, որ ամեն դեպքում ռուս-թուրքական մերձեցումը որևէ ռազմական ու ռազմավարական միության չի հանգեցնի երկու երկրների միջև:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական մերձեցման հնարավոր ազդեցությանը հայ-ռուսական և հայ-թուրքական հարաբերությունների վրա, ապա Չաքրյանը կարծում է, որ, մերձենալով, Թուրքիան ու Ռուսաստանն անպայման պետք է համագործակցեն Հայաստանի ու Ղարաբաղյան հակամարտության հարցերում:

Որպես օրինակ նա բերեց Թուրքիայի ու ԱՄն հարաբերությունները, որոնք լինելով վաղեմի դաշնակիցներ և համագործակցելով տարբեր հարցերում, այնուամենայնիվ տարբեր մոտեցումներ ունեն իրանական ու քրդական հարցերի շուրջ: -0-