417.4
4.02
393.4
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում որակյալ սերիալների ստեղծման համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ և պրոֆեսիոնալ մոտեցում. արտիստ

14:26
19 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Որակյալ սերիալների ստեղծման համար Հայաստանում անհրաժեշտ են լուրջ ներդրումներ և պրոֆեսիոնալ մոտեցում, չորեքշաբթի մամուլի ասուլիսԻ ժամանակ ասաց Հայաստանի վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը։

Արտիստը նշեց, որ որակյալ սերիալները նորմալ երևույթ են հեռուստատեսության համար։

«Հայկական հեռուստատեսությունում ցուցադրվում են տասնյակից ավելի սերիալներ, բայց միայն մեկ-երկուսը կարելի է որակյալ համարել»,- ասաց նա։

«Համաշխարային չափորոշիչներին համապատասխանող սերիալ ստեղծելու համար անհրաժեշտ են ֆինանսական լուրջ ներդրումներ։ Սերիալների ուղղությամբ պետք է աշխատեն պրոֆեսիոնալ ռեժիսորներ, սցենարիստներ և դերասաններ»,- ասաց Թոխատյանը։

Խոսելով հայկական հեռուստատեսության մասին՝ արտիստը նշեց, որ այն հետագա զարգացման կարիք ունի։

«Մեր հեռուստատեսությունից պետք է ավելին սպասել. դա հատկապես վերաբերում է լրատվական և ճանաչողական հաղորդումներին, քանի որ ժամանցային հաղորդումների առումով ամեն ինչ քիչ թե շատ լավ է»,- ընդգծեց Թոխատյանը։

Ըստ նրա, ավելի բարձր հոգևոր պահանջներ ունեցող հեռուստադիտողը նախընտրում է դիտել արբանյակային հեռուստատեսություն և օգտվել համացանցից։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին