Դեռահասի դիակ է հայտնաբերվել Հայաստանի հյուսիսում գտնվող կայաններից մեկում
18.08.2009,
15:33
Դեռահասի դիակ է հայտնաբերվել Հայաստանի հյուսիսում գտնվող կայաններից մեկում
Հոսանքահարումից մահացած դեռահասի դիակ է հայտնաբերվել Տավուշի մարզում, Իջևանի երկաթուղային կայարանի տարածքում, բեռնատար վագոնի վրա, տեղեկացրեցին հանրապետության Փրկարար ծառայությունից։
Պատահարը տեղի է ունեցել նախորդ շաբաթ օրը։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
«Պարզվել է, որ Իջևանի բնակիչ, 16-ամյա Նարեկ Առաքելյանը, բարձրանալով վագոնի վրա, հոսանքահարվել է բարձր լարման էլեկտրական հոսանքից ու տեղում մահացել»,- ասվում է հաղորդագրությունում։ -0-