ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանցի ձյուդոիստները կմասնակցեն Երևանում ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հրաչուհի Բարսեղյանը։
«Նրանք հաստատեցին, որ գալու են»,- ասեց Բարսեղյանը՝ նշելով, որ ադրբեջանական պատվիրակությունը մասնակի կերպով լուծել է հյուրանոցներում գրանցվելուն վերաբերող հարցերը։
Ֆեդերացիայի մամուլի քարտուղարի խոսքերով, վերջին տվյալներով, առաջնությանը մասնակցող ադրբեջանական պատվիրակությունը 14 հոգուց բաղկացած կլինի։
Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 9-14-ը։
Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 39 երկրի պատվիրակություններ։ Առաջնության մասնակիցների ընդհանուր թիվը կկազմի մոտ 500 մարզիկ։ -0-