ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի տարածքում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:
«Օգոստոսի 15-ին Երևանի ժամանակով 02.05-ին երկրաշարժ է տեղի ունեցել նաև Իրանի Սարի քաղաքից դեպի արևմուտք»,- հայտնեց գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով, էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը 5 բալ է կազմել:-0-