Բժիշկների համաշխարհային նվագախումբը նախատեսում է համերգով հանդես գալ Հայաստանում 2010 թվականին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ «Բարեգործական համերգն ուղղված է լինելու որբ երեխաների բժշկական խնդիրների լուծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նվագախմբի՝ Երևանում գնտվող հիմնադիր և դիրիժոր Ստեֆան Վիլիխի հետ հանդիպել է Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։
Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում կայանալիք համերգի կազմկոմիտեի նախագահ Արմինե Մաժինյանը և Հայաստանի ուսանողական ջոկատների շտաբի վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանը:
«Ներկայացնելով կազմակերպության առաքելությունը՝ հյուրերը նախարարին ներկայացրել են Հայաստանում կայանալիք համերգի մանրամասներն ու իրենց ակնկալիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախարարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել նվագախմբին Հայաստանում բարեգործական համերգը կազմակերպելու հարցերում:
2007 թվականին հիմնադրված Բժիշկների համաշխարհային նվագախումբի կարևորագույն նպատակը բժշկական օգնության մատչելիության ապահովումն է և առողջապահության համակարգի զարգացումը ողջ աշխարհում։
Համերգներից ստացված շահույթը ծառայում է տվյալ երկրի առողջապահական խնդիրներին: Շահույթի մի մասը տրամադրվում է հյուրընկալող երկրի որևէ բժշկական ծրագրի իրականացմանը կամ կոնկրետ բուժօգնություն ցուցաբերող հաստատությանը, մյուս մասը տրվում է Հյուգո Թեմփելման հիմնադրամին:
Բժիշկների համաշխարհային նվագախումբի առաջին համերգը կայացել է Բեռլինի ֆիլհարմոնիայի դահլիճում:
Նվագախումբի հիմնադիր և դիրիժոր Ստեֆան Վիլիխը Բեռլինի համալսարանի բժշկության պրոֆեսոր է։ -0-