Հայկական հեռուստատեսությունը կվերսկսվի «Ի՞նչ, Ե՞րբ, Որտե՞ղ» խաղի հեռուստատարբերակը, տեղեկացրեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքերով, դրանում մեզ աջակցություն է ցուցաբերել հանրապետության կառավարությունը։
«Կառավարության կողմից օժանդակություն կա։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն աջակցություն է ցուցաբերել այս տարի խաղի ցուցադրման թույլտվություն ստանալու հարցում»,- ուրբաթ լրագրողներին ասաց Աշոտյանը։
Նախարարի խոսքերով, թույլտվության գնման գումարներն արդեն տրամադրվել են, և ներկայում հայկական հեռուստաալիքների հետ բանակցություններ են տարվում «Ի՞նչ, Ե՞րբ, Որտե՞ղ» խաղի հեռուստատարբերակի ցուցադրությունը կազմակերպելու վերաբերյալ։
Աշոտյանը նշեց, որ ժամանակին այս խաղի հեռուստատարբերակը հեռարձակում էր «Արմենիա» հեռուստատեսությունը, և այն մեծ հաջողություն էր վայելում՝ նպաստելով երկրի ինտելեկտուալ շարժման զարգացմանը։
Նախարարը կարևորեց այլ ինտելեկտուալ խաղերի ցուցադրումը հայկական հեռուստաընկերությամբ, որոնք «Ի՞նչ, Ե՞րբ, Որտե՞ղ» խաղի նման կնպաստեն երիտասարդության ինտելեկտուալ զարգացմանը։
Իր կողմից «Ի՞նչ, Ե՞րբ, Որտե՞ղ» երևանյան ակումբի փոխնախագահ Արա Ավետիսյանը նշեց, որ այդ խաղը նպաստում է ոչ միայն գիտելիքների աճին, այլ նաև սովորեցնում է արագ կողմնորոշվել մեկ րոպեի ընթացքում և ամենատարբեր հարցերի պատասխանները գտնել, ինչը շատ կարևոր է կյանքում։ Նրա խոսքերով, խաղի հեռուստատեսային տարբերակը կլինի հայերեն լեզվով, որպեսզի ավելի հասկանալի լինի Հայաստանի հեռուստալսարանի համար։ -0-